Չինաստան. Պեկինի մետրոյում ուղևորներին տրամադրում են պահուստային կոշիկներ

Այս անսովոր ծառայությունը ներդրվել է այն բանից հետո, ինչ շատ ուղևորներ դիմել են մետրոյում կորցրած կոշիկի համար: Ամառային, բաց հետևով կոշիկները հեշտությամբ դուրս են գալիս ոտքից, իսկ գտնել այն մարդկանց հոսքում, շատ դժվար է: Որպեսզի ուղևորները ոտաբոբիկ չգնան աշխատանքի, մետրոյի գրեթե բոլոր` 182 կայարաններում վերջերս հայտնվել են  կոշիկների վարձակալման կետեր: Ռետինե հողաթափերի ընտրությւոնը մեծ չէ, բայց անելանելի իրավիճակում բոլորն էլ կգտնեն իրենց հարմար տարբերակ: Ամեն օր մետրոն առաջարկում է  մեկ ընդհանուր չափսի 200 զույգ ռետինե  հողաթափ` վարդագույն, դեղին և կապույտ գույներով:

Ինչպես մամուլին հայտնել է Պեկինի մետրոպոլիտենի ներկայացուցիչ Սուն Լիցզեն` ավելի մարդաշատ կայարաններում ուղևորներին սպասում են մինչև հինգ  զույգ պահուստային կոշիկ: Եթե դա չի բավականացնում, ապա բերում են մյուս կայարանից: Ի տարբերություն անձրևանոցի կամ հեծանվի վարձակալման, որը մայրաքաղաքային մետրոյում գործում էր վաղուց, կոշիկների համար Ձեզնից չի պահանջվի ոչ գումար, ոչ անձը հաստատող փաստաթուղթ: Մետրոպոլիտենի աշխատակիցները հույսը դրել են միայն  մարդկանց գիտակության վրա և հավատում են, որ նրանք վաղ թե ուշ կվերադարձնեն կոշիկները: Վերադարձված կոշիկները կմարէազերծվեն և պատրաստ կլինեն կրկին վարձակալվելու:

You might also like