ԱՄԷ. Աբու Դաբիում զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում կրել բաց հագուստ և զգացմունքները հրապարակավ ցուցադրել

Աբու Դաբիի ոստիկանությունը զբոսաշրջիկների համար  հրատարակել է հատուկ գրքույկներ 12  լեզուներով` արաբերեն, անգլերեն, ռուսերեն, չինարեն, ֆրանսերեն, գերմաներեն, ճապոներեն, իտալերեն, կորեերեն, իսպաներեն, հինդի ու ուրդու լեզուներով: Գրքույկը վերաբերվում է   ԱՄԷ-ում վարքագծի կանոններին: Ինչպես նաև` հրատարակվել են խորհուրդներ էթիկայի, տեղական ավանդույթների և արժեքների մասին: «Գրքույկում պատմվում  է ԱՄԷ-ում պատշաճ վարքագծի  կանոնների մասին և նշվում, թե որ արարքներն են մեզ համար համարվում անընդունելի: Կանոնների և օրենքների իմացությունը կարող է օգնել  զբոսաշրջիկներին ստանալ ավելի շատ դրական էմոցիաներ մեր երկրում անցկացրած օրերից», – նշում է բրիգադավար Օմայր ալ Մեհեյրին:

Գրքույկը պարունակում է առաջարկություններ, որոնք կօգնեն խուսափել զբոսաշրջիկներին օրենքի հետ խնդիրներ ունենալուց: Օրինակ, նշված է, որ թմրանյութերի օգտագործումն ու վաճառքը, մարմնավաճառությունը, անսփաթ վիճակում մեքենա վարելը, առանց լիցենզիայի ալկոհոլի օգտագործումը համարվում է անօրինական: Այստեղ նաև նշվում են վարքագծի այն կետերը, որոնք անպարկեշտ են համարվում ԱՄԷ-ում: Դրանք ներառում են հրապարակավ զգացմունքների ցուցադրությունը, բաց հագուստ կրելը, ծխելը, սնվելն ու խմելը հասարակական վայրերում Ռամադանի ընթացքում:

You might also like