Ամենատարօրինակ վայրերը, որտեղ գործում է Wi-Fi-ը

Ճանապարհորդության ընթացքում սմարթֆոն ունեցողների գլխավոր  խնդիրը և նպատակը լինում է Wi-Fi-ով ինտերնետին միանալը, քանի որ  ռոումինգ ծառայության  ժամանակ հեռախոսով ինտերնետը շատ թանկ է արժենում: Կան երկրներ, որտեղ անլար ինտերնետը գործում է նաև անտառում: Սակայն մի քանի քաղաքներում անլար ինտերնետը գործում է անսպասելի վայրերում:

Վերջերս Fon բլոգում հայտնվել է  Wi-Fi անլար ինտերնետի հինգ ամենատարօրինակ վայրերի վարկանիշային ցուցակը: Այդ ցուցակի առաջին տեղը զբաղեցնում է ամերիկյան Կենտուկի նահանգի 25 հազար բնակչություն ունեցող Paducah քաղաքի Oak Grove գերեզմանատունը: Ընկերության խոսքերով`  հարմարեցված ինտերնետը այդ վայրում պատրաստել են այցելուների համար. գերեզմանատանը թաղված են համաշխարհային մեծության բժիշկ-գիտնականներ, և այդտեղ ինտերնետին միանալով, հնարավորություն կընձեռվի տեղեկություն ստանալ նրանց մասին:

Վարկանիշային ցուցակում հաջորդը Էվերեստն է: Շվեդական հեռախոսային ընկերությունը մի քանի Wi-Fi հաղորդակներ են տեղադրել Երկրի ամենաբարձր լեռան վրա: Մասնավորապես,  տեղադրված հաղորդակի բարձրությունը կազմում է  5200 մետր: Ցուցակի երրորդ տեղում  Հյուսիսային բևեռն է:  2005 թվականից Հյուսիսային Բևեռը ունի իր սեփական անլար ինտերնետային ցանցը: Intel ընկերության մոսկավյան գրասենյակի երկու աշխատակիցներ Բարնեո ավազային կուտակումով ճամբարը ևս ապահովել են ինտերնետային հաղորդակով:

Բացի դրանից, ներկա պահին արդեն ստեղծվել են անլար ինտերնետային հաղորդակներ անապատների համար, որոնք կաշխատեն արևային մարտկոցներով, որոնք էլ օգտակար կլինեն հնագետների համար, ինչպես նաև տիեզերանավի վրա, այն մտադրությամբ, որպեսզի ապագայում զարգացնեն նաև տիեզերական ճանապարհորդությունը: Ինտերնետից օգտվելու գումարը կցված կլինի տոմսի արժեքին, որն էլ կազմում է  200 հազար դոլար, հայտնում  է  ABC.es-ն:

You might also like