Սաղմոսավանք վանական համալիր
Տեղադրությունը՝ Արագածոտնի մարզ, Աշըարակի ենթաշրջան, գյուղ Սաղմոսավան:
Հեռավորությունը Երևանից՝ 35կմ / 35-40 րոպե ճանապարհ ավտոմեքենայով
Կառուցման տարեթիվը՝ 1215թ.
Մուղնիից հյուսիս, Արագածոտնի մարզի Աշտարակի Ենթաշրջանում է գտնվում Սաղմոսավանքը:
Վանքը տեղակայված է Սաղմոսավան գյուղի՝ Քասախ գետի խոր կիրճի հարևանությամբ, որն էլ տեղանքին տալիս է առանձնահատուկ շքեղություն:
Վանքը կառուցվել է 12-13-րդ դարերում Վաչուտյան ընտանիքի կողմից և բաղկացած է 4 շինություններից: Գլխավոր եկեղեցին Սբ. Սիոնն է, նրան կից գտնվում են գավիթը, Սբ. Աստվածածնի եկեղեցին իր գրապահոցով և ժամատունը:
Սաղմոսավանքը զգալիորեն տուժել է 1988թ. ուժեղ երկրաշարժից: Սակայն 2000թ. ավարտված վերականգնողական աշխատանքները համալիրին վերադարձրել են վանքի նախկին փայլն ու շքեղությունը:
Լուսանկարները՝ EnjoyArmenia.com > Saghmosavank Monastery Complex