Հաղորդակցության թանգարան` Բեռլինում

Մարդկային կյանքը հնարավոր չէ պատկերացնել առանց հաղորդակցության: Այն սոցիալական փոխգործակցության անփոխարինելի և կարևոր մասն է կազմում: Գերմանիայի հաղորդակցության և հեռահաղորդակցության թանգարանային հիմնադրամը իր արխիվում խնամքով փայփայում է այն ամենը, ինչ կապ ունի հաղորդակցության հետ: Հիմնադրամն ունի անցյալի օբյեկտների մի հարուստ հավաքածու, որոնց մի մասը ներկայացված է Ֆրանկֆուրտի,  Նյուրնբերգի և Բեռլինի թանգարաններում: Այս ֆոտո-շարքում մենք միասին կանցնենք Բեռլինի թանգարանի սրահներով, կծանոթանանք հետաքրքիր ցուցանմուշներին, հյուրընկալ ռոբոտներին և աշխարհի ամենահայտնի նամականիշին:

Բեռլինի հաղորդակցության թանգարանը (գերմ. Museum für Kommunikation Berlin) տեղակայված է նախկին փոստի վերականգնված պատմական շենքում` Leipziger Straße 16: Իր ներկայիս տեսքով այն բացվել է 2000 թվականին:

Ամենաարժեքավոր ցուցանմուշները պահվում են գանձարանում: Գնանք այնտեղ:

Հսկա գանձարանի ներսում ստեղծված է զարմանալիորեն ուժեղ պաշտպանությամբ տարածք. մութ սրահ, կամարով պահվող մեծ թվով սյուներ, զրահապաշտպան  ապակիներով ցուցափեղկեր:  Եվ ոչ առանց պատճառի. այստեղ ներկայացված ցուցանմուշներից մեկը հանդիսանում է հայտնի «Կապույտ Մավրիտոս» նամականիշը, որի արժեքը գնահատվում է մի քանի միլիոն եվրո:  Բրիտանական կայսրության թողարկած առաջին նամականիշերի վրա պատկերված է եղել Վիկտորիա թագուհու պատկերը: Ձախ կողմում  1847 թվականին այն փորագրողի սխալի պատճառով   «Post paid»-ի փոխարեն գրված է  «Post office»: Այս գանձարանում կարելի է տեսնել նաև ոչ պակաս հայտնի «Վարդագույն Մավրիտոս» նամականիշի օրիգինալ նմուշը:

Բարձրանանք մեկ հարկ վերև:

Բեռլինի, Ֆրանկֆուրտի,  Նյուրնբերգի հաղորդակցության  թանգարաններից յուրաքանչյուրը կենտրոնացած է որևէ կոնկրետ ուղղությամբ: Օրինակ, Բեռլինի թանգարանը, մեծ հաշվով,  պատասխանատու է փոստի պատմության համար:

Դեկորատիվ տարր` փոստային կառք:

Ցնցող է այս ցուցանմուշների պատմությունը: Սրանք օդաճնշման փոստի խողովակի մասեր են: Փոստի այդ տեսակով տեղափոխում են ծանր բեռները, ինչպիսին է, օրինակ, գիպերմարկետների գումարի  պահարկղերը:

Նշաններ

Հեռախոս «Wash and Phone» (Hans-Bernd Heinrichs, 1990)

Այլ հեռախոսներ

Հեռուստալույսերի ցուցափեղկ

Նամականիշների վաճառքի ավտոմատներ

Փոստային ցուցանակների պատ

Թանգարանը նաև ունի երեք հրաշալի ռոբոտ, ովքեր ամեն օր զվարճացնում են այցելուներին:

Այս ռոբոտը ողջունում է հյուրերին և խորհուրդներ տալիս թանգարանի վերաբերյալ:

Մյուսը ծերունու տպավորություն է թողնում:  Ֆիլմեր է ցուցադրում և պատմում շինության պատմությունը: Գլուխը պատրաստված է հին կշեռքից:

Երրորդը անհոգ ռոբոտն է, ով արդեն 12 տարի գնդակ է գլորում:

 

You might also like