Ճապոնիա. Տոկիոյում հայտնվել է հյուրանոց, որտեղ հյուրերին ընդունում է Gundam ռոբոտը (Ֆոտո+վիդեո)

Անիմացիայի և ռոբոտների սիրահարները այժմ հնարավորություն ունեն գիշերն անցկացնել սիրելի հերոսի`  Gundam-ի հետ: Տոկիոյում հայտնվել է աշխարհի առաջին հյուրանոցը, որտեղ հյուրերն ապրում են  անիմացիայի հերոսների և Gundam ռոբոտի «աշխարհում». հայտնում է CNN -ը:

Grand Pacific Le Daiba հյուրանոցում կարելի է ամրագրել  Gundam  համար, որոնք ընդամենը երեքն են: Համարները ձևավորված են  33-ամյա հեռուստաշոուի ոճով, ամբողջ ինտերիերը` սկսած գորգերից, մինչև պաստառների գունային գամման, համապատասխանեցված է անիմացիոն շարքին: Gundam ռոբոտի հետ ապրելու հաճույքը հյուրերին կարժենա ¥26.000 (327 դոլար) երկու հոգու համար մեկ գիշերը:

You might also like