Չինաստանում պատրաստվում են կառուցել աշխարհի ամենամեծ օդանավակայանը

Պեկինում նոր մեգա օդանավակայանի կառուցման աշխատանքները արդեն սկսել են: Նախատեսվում է կառուցել իննը թռիչքուղի, որն էլ կթեթևացնի Պեկինի միջազգային օդանավակայանի` Beijing’s Capital International Airport-ի (BCIA) ծանրաբեռնվածությունը, հայտնում է Breaking Travel News-ը: 


Անցյալ տարի Պեկինը ընդունել է 73 միլիոն ուղևոր. մաքսիմալ հնարավորությունները տարեկան 75 միլիոն ուղևորի է, այսինքն շատ հնարավոր է, որ 2 տարի անց կհասնի մաքսիմալ կետին: Պեկինի Դեկսինգ օդանավակայանի (Beijing Daxing International) բացումը նախատեսվում է 2015 թվականին, դա կլինի Պեկինի երրորդ առևտրային օդանավակայանը BCIA-ից և ամենափոքր Nanyuan-ից հետո:


Չինաստանում շարունակվում է աճել ուղևորների թիվը. այսպես 2015 թվականին Պեկինում սպասվում է 370 միլիոն զբոսաշրջիկների այց, ինչը  չինական մայրաքաղաքը կդարձնի աշխարհի ամենամեծ օդային կենտրոնը:

You might also like