Հին արևային ժամացույցը կրկին դարձել է իսպանական քաղաքի տեսարժան վայրը

Իսպանիայի Սանտա Կրուզ դե Լա  Պալմա  (Santa Cruz de La Palma, Լա Պալմա կղզի) քաղաքում վերականգնել են բացառիկ տեսարժան մի երևույթ` հին  արևային ժամացույցը, որը 1720 թվականից սկսած մինչև անցած դարի կեսերը տեղադրված էր Սան Ֆրանցիսկո եկեղեցու ճակատամասին: 1720 թվականին իռլանդացի վաճառական Տեոբալդո ՄակԳի կողմից ստեղծված արևային այս ժամացույցը կանոնավոր աշխատեց մինչև 1960 թվականը, որից հետո անսարքացավ: Քանի որ այն վերականգնելը թվաց անհնարին, որոշվեց «զրոյից» ստեղծել նրա պատճենը` հիմնվելով նրա լուսանկարների վրա: Նոր ժամացույցի հիմքում յոթ փայտե ցուցանակներն են, որոնք տեղակայված են ուղղահայաց և միավորված պարագծով: Ժամացույցը բաժանված է փայտե ճառագայթներով Վանդեվալի թեյարանի հնագույն փայտից, որը նախկինում տեղակայված էր  Virgen le la Luz փողոցում և վառվել է ХХ  դարի առաջին երրորդում: Վերականգնումից հետո սարքը ամբողջացվել է 1720 և  2011 թվականների դիագրամաներով:

You might also like