Եվրամիության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից ֆինանսավորվող, ինչպես նաև Համաշխարհային բանկի, IUGN-ի և WWF—ի կողմից իրականացվող «Անտառային օրենսդրության կիրարկման և անտառային ոլորտի կառավարման բարելավում Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան երկրներում և Ռուսաստանում» ծրագրի շրջանականերում Բնության համաշխարահային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը Լոռու մարզի Դսեղ գյուղի հարևանությամբ գտնվող «Ծովեր» կոչվող լճի տարածքում, ինչպես նաև Կողբ գյուղից 10 կմ հեռավորության վրա գտնվող Զիկատար արգելավայրում փորձում է ստեղծել ժամանակակից պահանջներին համապատասխան հանգստավայրեր։
Գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի պարզաբանմամբ՝ ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում երկրում էկոտուրիզմի զարգացմանը։ Ծրագրի շրջանակներում հունիսի 28- ին Դսեղ գյուղում բացվեցին երեք հյուրատներ։
Տեղացիներն ասում են, որ Լոռու հրաշալի բնությունը արտասահմանյան զբոսշրջիկների համար միշտ էլ գայթակղիչ է եղել, այնպես որ նորաբաց հյուրատները դժվար թե մնան առանց հյուրերի՝ հատկապես առաջիկա ամիսներին։
Դսեղից 3.5 կմ հեռավորության վրա գտնվող «Ծովեր» լիճն իր շրջակա տարածքով հայտնի հանգստավայր է, որի մասին իր ստեղծագործություններում հիշատակում է նաև մեծն լոռեցին՝ Հովհաննես Թումանյանը։ Շատերն են այցելում այստեղ՝ գեղատեսիլ լճի ափին անցկացնելու իրենց հանգիստը, բայց մինչեւ ծրագրի իրականացումն այս տարածքում գրեթե ոչինչ չկար՝ բնությունից ու հանգստացողների թողած աղբից բացի։
Այսօր արդեն վիճակը փոխվել է։ Զբոսաշրջային գոտուց ստացված եկատուտներն ուղղվելու են համայնքապետարան։ Ծրագրի համակարգող Գեռա Ոսկանյանի խոսքով՝ վայրը կծառայի որպես այլընտրանքային եկամտի աղբյուր համայնքի համար։
Բացի այդ՝ էկոտուրիզմի զարգացման միջոցով հնարավորինս կնվազեցվի մարդու բացասական ազդեցությունը շրջակա անտառների վրա։ / Աղբյուրը՝ Slaq.am