Նյու Յորքը պատրաստվում է Հելոուինին

Զբոսաշրջիկները, որոնք ծրագրում են այցելել Նյու Յորք (ԱՄՆ) հոկտեմբերի վերջին, ունեն բացառիկ հնարավորություն մասնակցելու Հելոուինի տոնակատարություններին: Տեղաբնակներին և քաղաքի հյուրերին սպասվում են մի շարք հետաքրքիր միջոցառումներ, որոնք կանցկացվեն քաղաքի հինգ տարբեր թաղամասերում: Կազմակերպիչները խոստանում են, որ բոլորը գոհ կմնան` սկսած ընտանեկան հանգստի սիրահարներից, մինչև խենթության սիրահարները: Գլխավոր իրադարձություններից մեկը կլինի հայտնի նյույորքյան շքերթը` նվիրված Հելոուինին: Յուրաքանչյուր ոք կարող է միանալ այս մեծածավալ ստեղծագործական գործընթացին` մտնելով որևէ կերպարի մեջ:

Տարբեր կերպարներ մարմնավորած բնակիչների և ամենատարբեր գործիքներով նվագող երաժիշտների խումբը կանցնի Spring Street հարավային փողոցի 6-րդ պողոտայից մինչև 18  և  23 փողոցների միջև գտնվող հրապարակով: Այս տարվա շքերթի թեման կլինի   “The “i” of the beholder”: Ինչը բառացի կարելի է թարգմանել  «Աննյութական աչք»: Բացի այդ, զբոսաշրջիկներին սպասվում է բազմազան երեկույթներ: Նյու Յորքի հյուրերին առավել հետաքրքիր կլինի այցելել այնպիսի վայրեր, ինչպիսիք են Capitale-ը, Union Bar-ը կամ  Revival and Mars-ը:

You might also like