Շվեդիայի ղեկավարությունը ծրագրում է պաշտոնապես թույլատրել խանութներին ստեղծել գնորդների «սև ցուցակ»: Այդպիսով, սեփականատերերը կարող են պաշտպանվել խանութներից անընդհատ գողություն կատարող այցելուներից: Ինչպես նաև, նախատեսվում է խստացնել խանութներում մանր գողության համար տրվող պատժամիջոցները: Այս առումով Շվեդիայի Արդարադատության նախարար Բեատրիս Ասկը ստեղել է հանձնաժաղավ, որը պետք է զբաղվի այդ խնդրով:
Արդեն այսօր խանութի տերերը իրավունք ունեն ներս չթողնել գողերին: Սակայն այս իրավունքից նրանք ոչ միշտ կարող են օգտվել: Svensk Handel առևտրային ձեռնարկությունների կազմակերպության հաշվարկների համաձայն` ամեն տարի Շվեդիայի խանութներից գողությունների պատճառով սեփականատերերը կորցնում են շուրջ երեք միլիոն կրոն: Առանձին անձանց խանութ չթողնելու նախկին փորձերը չեն հաջողվել. վաճառողներին կարող էին մեղադրել ռասիզմի կամ որոշակի մարդկանց կամ էթնիկ խմբերի միջև խտրականության մեջ: