Իսպանիայի լավագույն գյուղական հանգստավայրերը

Իսպանական Toprural թեմատիկ ռեսուրսը ուսումնասիրություն է անցկացրել պարզելու համար, թե որոնք են երկրում գյուղական տուրիզմի ամենաճանաչված ուղղությունները: 

Այդ աշխատանքի արդյունքների համաձայն` գյուղական հանգիստ նախընտրող  զբոսաշրջիկների շրջանում ամենամեծ պահանջարկը վայելում է Աստուրիա շրջանը, մասնավորապես` Լյանես (Llanes), Կոնգաս դե Օնիս (Cangas de Onis) և Կուդիլերո  (Cudillero) համայնքները, որտեղ լեռնային բնապատկերների գեղեցկությունը կատարելապես համադրվում է ատլանտյան ափի հետ:

Վարկանիշային աղյուսակի երկրորդ և երրորդ տեղերում հայտնվել են Կատալոնիայի Ժիրոնա և Բարսելոն նահանգները: Չորրորդ տեղում Կանտաբրիան է: Ցուցակում նրան հետևում են Ուեսկան  (Արագոն համայնք), ևս մեկ կատալոնական նահանգ` Լեիդան  (Lleida), Նավարրա շրջանի համանուն համայնքը, Գալիցիայի Պոնտեվեդրան, Բասկերի երկրի Գիպուսկաոն և Անդալուզիայի Կադիսը. գրում է BuenaEspana-ն:

You might also like