Ավիաշինարարական Airbus կոնցեռնը մտադիր է արտադրել A320 ընտանիքի ինքնաթիռների սրահի դասավորության նոր տարբերակ, որը կապահովի հարմարավետ տեղեր գեր ուղևորների համար: Սակայն մնացածը պետք է մի փոքր նեղություն կրեն: Ակնկալվում է, որ այս տարբերակի հիմնական գնորդները կլինեն ամերիկյան ավիաընկերությունները. ԱՄՆ-ում ավելորդ քաշով մարդիկ կազմում են ընդհանուր բնակչության մեկ երրորդ մասը:
Ըստ այդ հայեցակարգի` նստատեղերի յուրաքանչյուր բլոկում մի նստատեղը կլինի լայն, իսկ մյուս երկուսը` նեղ: Հիմա դրանք բոլորը ունեն 18 դյույմ լայնություն (46 սմ): Նստատեղերի նոր դիզայնում միջանցքի մոտի նստատեղը կդառնա երկու դյույմով լայն, այսինքն` 20 դյույմ, իսկ մյուս երկուսից յուրաքանչյուրը` արդեն 17 դյույմ: Airbus-ը պարզել է, որ հենց 17 դյույմն է հանդիսանում Boeing-ի` հիմանական մրցակից ինքնաթիռների նստատեղերի ստանդարտ չափսը, այնպես որ շատ ուղևորներ չեն էլ նկատի փոփոխությունը: Նոր դասավորվածությամբ ինքնաթիռների արտադրությունը կարող է սկսվել արդեն մեկ ու կես տարուց: Հավանական հետևանք կարող է դառնալ հավելյալ վճարը` միջանցքին կից նստատեղը զբաղեցնելու համար: