Զբոսաշրջիկները որպես հուշանվեր տանում են հռոմեական քարեր

Հռոմում հայտնվել է նոր «նորաձև» հուշանվեր` հնագույն քարեր, ավելի կոնկրետ` ճանապարհաքարեր, որոնցից երբևէ  կազմված են եղել հին հռոմեական հրապարակներն ու փողոցները: Զբոսաշրջիկները այդ քարերը տարում են` որպես հուշանվեր: Իսկ հնաոճ իրերի  սիրահարերը, մասնավորապես` Հյուսիսային Եվրոպայի երկրների բանկիչները, նույնիսկ գողանում են մ.թ.ա.  III-I  դարերի խճանկարի բեկորներ հենց Հավերժական քաղաքի հնագիտական գոտուց:

Այդ «հուշանվերներից» շատերը հիմա գտնվում են Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանի մաքսային ծառայության տրամադրության տակ, որի աշխատակիցները առգրավել են դրանք զբոսաշրջիկներից, ովքեր մեկնում են հայրենիք  Հռոմում անցկացրած հանգստից հետո: Ուղևորները, ում ճամպրուկում հայտնաբերվել են հնագույն բեկորները, մեղադրվել են գողության մեջ, իսկ «գողոնը» վերադարձվել է Հռոմին:

You might also like