Ինքնաթիռում փոքրիկ երեխաները անհանգստություն են պատճառում ինչպես իրենց ծնողներին, այնպես էլ մյուս ուղևորներին: Ամերիկուհի Ջուլիա Մելնիկը (Julia Melnick) մտածել է «Դայակը ամպերում» (Nanny in the Clouds) կայքը, որը թույլ է տալիս երեխաների համար հեշտությամբ դայակ գտնել թռիչքի համար:
Ծառայությունը ստեղծելու միտքը Ջուլիայի մոտ ծնվել է Կալիֆորնիայից Ֆլորիդա հինգժամյա թռւչքից հետո, որի ժամանակ նրա երկու տարեկան տղան վազել է ամբողջ ինքնաթիռով և մեկ լացել, մեկ ծիծաղել: Դայակ վարձելը բավականին թանկարժեք հաճույք է, քանի որ պետք է վճարել նաև նրա ավիատոմսի վճարը: Ավելի հարմար է, որ նրան վարձում ես հենց ինքնաթիռում: Եվ Ջուլիայի նոր ծառայությունը թույլ է տալիս դա անել:
Որպես դայակ կայքում կարող են գրանցվել բոլոր նրանք, ովքեր մոտ ժամանակում պատրաստվում է ճանապարհորդել: Ծնողները իրենց չվերթի համարով կարող են պարզել, թե արդյոք իրենց հետ նույն ինքնաթիռում կլինեն դայակներ և կվարձեն նրանց ժամը 10 դոլարով: Այս ամենի համար հատոկ կրթություն անհրաժեշտ չէ, պարզապես` երեխաների հետ աշխատելու փորձ և երկու բնութագիր` նախկին գործատուներից կամ ընկերներից: Ծնողների ցանկությամբ` նրանք կարող են ինքնուրույն զրուցել թեկնածոււի հետ և ծանոթացնել իրենց երեխաների հետ: Հոգեբանները խորհուրդ են տալիս դա անել գոնե Skype-ով, որպեսզի ինքնաթիռում երեխաները չլացեն նոր դայակի գրկում:
Հաճախ դայակի օգնությունը պետք է լինում հենց ինքնաթիռում, բայց որոշ դեպքերում նրանց հանդիպում են մինչև մուտքը: Բացի երկարաժամ թռիչքից, երեխաների հետ ճանապարհորդներին օդանավակայանում սպասվում են մի շարք խնդիրներ` գրանցում, ստուգում, սպասասրահ, որտեղ նույնպես պետք է հետևել երեխային, կերակրել և հանգստացնել: