Տերմիններ, որոնք պետք կգան մատչելի ճանապարհորդության համար. մաս 3

Տուրիստական նորությունները շարունակում է իր ճանապարհորդական տերմինների շարքը: Իսկ դա նշանակում է, որ ճիշտ ժամանակն է կրկին ձեռքն առնել մեր ճանապարհորդական նոթատետրերը և    սովորել գրագետ ճանապարհորդել: Արդեն ունեցած մեր 10 տերմիններին, որոնք ներկայացվել է «Տերմիններ, որոնք պետք կգան մատչելի ճանապարհորդության համար. մաս 1» և «Տերմիններ, որոնք պետք կգան մատչելի ճանապարհորդության համար. մաս 2» նյութերում, ավելացնում ենք ևս հինգը և չենք մոռանում կիրառել դրանք մեր ամառային ճանապարհորդությունների ընթացքում: Աննշան թվացող այս մանրուքները իրոք կարող են օգնել Ձեզ լիարժեք ճանապարհորդել և հաճույք ստանալ դրանից:

Լոուքոսթեր  (անգլ. lowcoster)

Այսպես ընդունված է անվանել այն ավիաընկերությանը, որն իրականացնում է ուղևորների և ապրանքափոխադրում նվազագույն գնով: Ryanair, airBerlin, airBaltic և այլ եվրոպական լոուքոսթերները առաջարկում են շատ մատչելի ավիատոմսեր` լրացուցիչ ծառայությունների ծախսերի կրճատման և ոչ թանկ օդանավակայաններում վայրէջք կատարելու (Օրինակ` քաղաքից հեռու) հաշվին:

Բջջային սարքեր

«Ամբողջ աշխարհը` գրպանում». սա այն զբոսաշրջիկների մասին է, ովքեր ունեն բջջային հեռախոս, որոնք ունեն նորագույն  ծրագրեր: Հեռախոսի, սմարթֆոնի կամ պլանշետի օգնությամբ Դուք կարող եք հեշտությամբ իմանալ  տարադրամի փոխարժեքը, գտնել մատչելի ռեստորաններն ու սրճարանները անծանոթ քաղաքում և անել ևս մի քանի հազար գործողություն, որոնք նախկինում անհասանելի էին զբոսաշրջիկների համար:

Ուղեբեռի օդամղիչ պոմպ

Նախատեսված է ուղեբեռի փոխադրման ծախսերը նվազեցնելու համար: Թույլ կտա օպտիմալացնել և քաշը, և ուղեբեռի չափերը:

Օնլայն որոնման համակարգ

Տուրիստական լավ որոնման համակարգը թույլ է տալիս համեմատել ավիատոմսերի, հյուրանոցների, մեքենաների վարձակալման գները ամբողջ աշխարհում: Կարելի է ինքնուրույն ուսումնասիրել ավիաընկերության առաջարկները, բայց նմանատիպ ծառայությունները կարող են այդ մեծ հոգսը վերցնել իրենց վրա: Ընդ որում, նրանք դա անում են հաշված րոպեներում կամ վայրկյաններում:

Ճանապարհորդական City Pass

Որքան երկար եք Դուք նախատեսում մնալ քաղաքում, այդքան ձեռնտու է  Ձեզ համար գնել հատուկ բաժանորդատոմս քաղաքային City Pass  տրանսպորտից  օգտվելու համար: Եվրոպական խոշոր քաղաքների մեծ մասում այդ տոմսը տալիս է նաև մի շարք այլ առավելություններ` գլխավոր թանգարանների մուտքի անվճար տոմս, զեղչեր որոշ ռեստորաններում և առևտրի կենտրոններում:

You might also like