Երեխաների ունեցող զբոսաշրջիկներին գրավելու համար Beverly Hills հյուրանոցը նրանց ուշադրությանն է ներկայացնում նոր «Փոքրիկ լեգենդներ» (Little Legends) հատուկ փաթեթը: Գալով Հոլիվուդ և հայտնվելով բոլոր աստղերի ծննդավայրում` Բեվերլի Հիլզում, շատերը ցանկանում են իրենց զգալ հայտնի աստղերի նման: Այդ հնարավորությունը հիմա տրված է Beverly Hills-ի հյուրերին. թեև միայն փոքրիկներին. հայտնում է HotelChatter-ը:
Հատուկ փաթեթի գնի մեջ (610 դոլար մեկ գիշերվա համար ) ներառված է ֆոտոսեսիան կարմիր գորգի վրա, արևային ակնոց և բոա աղջիկների համար, նորաձև գլխարկներ տղաների համար, ստորագրություններ տալու արարողություն, պապարացցիական լուսանկարներ, VIP քարտեր` հյուրանոցի տարածքում գազավորված ըմպելիքների ավտոմատներից օգտվելու անսահմանափակ հնարավորությամբ, «Ես փոքրիկ աստղ եմ» (I’m a Little Legend) գրությամբ շապիկ և կաթնային կոկտեյլով և Fountain Coffee Shop տեղական սուրճով պաղպաղակ: Փաթեթը նախատեսում է բնակության նվազագույնը երկու գիշեր: Այս ծառայությունը հասանելի է նաև Bel-Air հյուրանոցում: