Մկները դուրս են եկել Nepal Airlines-ի ուղևորների դեմ

Սեպտեմբերի 7-ին Nepal Airlines-ի Boeing 757 ինքնաթիռի Բանգկոկից Քաթմանդու թռիչքը հետաձգվել է օդանավակայանում, այն բանից հետո երբ օդաչուների սրահում նկատել են  մկանը: Ինչպես նշում են փորձագետները` մուկը իրենից վտանգ է ներկայացնում, քանի որ կարող է կրծել էլեկտրալարերը, հայտնում է BBC News-ը: 


Ուղևորներին (տարբեր տվյալներով`  80-ից մինչև 84 մարդ) տեղավորել են հյուրանոցներում, իսկ ինքնաթիռը տարվել է ստուգման: Այդ պահին բոլոր փորձերը մկանը չորս թակարդների միջոցով բռնելու ոչ մի օգուտ չեն տվել: Եթե կրծողի փնտրումը երկարաձգվի,  ուղևորներին կուղարկեն Նեպալ ուրիշ ավիաընկերություններին պատկանող ինքնաթիռներով, տեղեկացնում է Vesti.kz-ն:


Սա արդեն երկրորդ նմանատիպ իրադարձությունն է լինում այդ ինքնաթիռի հետ: Սեպտեմբերի 5-ին հենց նույն ինքնաթիռի թռիչքը հենց նույն պատճառով հետաձգվել է 11 ժամով Քաթմանդուի օդանավակայանում: Այնտեղ մուկը բռնվել էր, և ինքնաթիռը, թեև ուշացումով, բայց այնուամենայնիվ կատարել է թռիչքը:


«Հավանաբար, Հոնգկոնգի մուկը Քաթմանդույում բռնված մկան դժգոհ բարեկամն է», – կատակում է հետաձգված թռիչքի ուղևորներից մեկը: Ավիաընկերության ներկայացուցիչները, պնդում են, որ մկները ինքնաթիռ հայտնվում են օդանավակայանից բեռնվող ապրանքի հետ միասին:

You might also like