Մեծ Բրիտանիայում արտասահմանյան ճանապարհորդությունների կեսն իրականացնում են «երրորդ տարիքի» զբոսաշրջիկները
Վերջին ուսումնասիրությունների համաձայն` Մեծ Բրիտանիայում արտասահմանյան ճանապարհորդությունների կեսն իրականացնում են 45 և բարձր տարիքի զբոսաշրջիկները: Travelsphere-ի մասնագետների կարծիքով` այս միտումը կզարգանա և հետագայում. հասուն տարիքի բրիտանացիները չեն դադարի մեկնել արտերկիր` հանգստանալու: Պարզվել է, որ ամենաշատը ճանապարհորդում են 45 -54 տարեկան մարդիկ: 2010 – 2011 թվականներին 45-64 տարիքի զբոսաշրջիկները կազմում են ընդհանուր զբոսաշրջիկների 41%-ը: 45-65 տարիքի զբոսաշրջիկները, ովքեր տարվա մեջ երկու անգամ ճանապարհորդում են արտերկրում, կազմում են 28%: Ի դեպ, 55 տարեկանից բարձր զբոսաշրջիկների երկու-երրորդը ամրագրում է տուրը օնլայն. հայտնում է The Telegraph-ը: