2013 թվականի փետրվարի 9-17-ը Carnival Cruise ընկերությունը իր Carnival Freedom նավը կուղարկի ութնօրյա ուղևորության դեպի Պանամայի ջրանցք: Ուղևորներին առաջարկվում է ծառայությունների ստանդարտ փաթեթ: Սակայն տուրն ունի մեկ առանձնահատկություն. այն նախատեսված է բացառապես նուդիստների համար: Տուրը կունենա «Մերկ հանգիստ»` տուրիստական ուղղություն, որը վերջին տարիներին մեծ ժողովրդականություն է վայելում: Դա է վկայում նաև Carnival Cruise-ը. նուդիստների համար նախատեսված Big Nude Boat կռուիզի տոմսերի 70%-ը արդեն վաճառվել է: Ճանապարհորդության կազմակերպմանը մասնակցում է նաև Bare Necessities ընկերությունը, որը բացառապես զբաղվում է հագուստ չսիրող մարդկանց համար ճանապարհորդություններ կազմակերպելով: Նավը Ֆորտ- Լոդերդեյլից (Ft. Lauderdale) դուրս կգա փետրվարի 9-ին և ճանապարհին կայցելի Մեքսիկայի Կոսումել (Cozumel), Պուերտո Ռիկայի Լիմոն (Limon) և Պանամայի Քոլոն (Colon): Կռուիզի արժեքը 1200 դոլար է: