Արաբական Էմիրությունների Աբու Դաբի քաղաքի իշխանությունները մտադիր են դրես-կոդ անցկացնել հասարակական վայրերում: Բանավեճն ընթանում է հասարակության տարբեր խմբերի միջև, ինչպես նաև` ԶԼՄ-ների կողմից անդրադարձներ են եղել հագուստի ձևի մասին, որը պետք է կրել առևտրի կետրոններում և փողոցներում:
Հասարակական վայրերում արտաքին տեսքի սահմանափակումների մասին առաջարկը ներկայացրել է Դաշնային Ազգային Խորհուրդը (Federal National Council (FNC)` Մշակույթի, երիտասարդության և համայնքի զարգացման նախարար Ալ Օվեյսի (Al Owais) աջակցությամբ: Պաշտոնյաները կարծում են, որ ավանդական հասարակության մեջ, ինչպիսին է Աբու Դաբին, անհրաժեշտ է արգելք մտցնել արտասահմանյան զբոսաշրջիկների հագուստի համար:
Մշակույթի նախարարի կարծիքով` թե որքան խիստ կլինի այդ արգելքը, պետք է որոշեն տեղական իշխանությունները: Իշխանության ներկայացուցիչները արդարացված են համարում դրեսս-կոդի անցկացումը զբոսաշրջիկների համար, քանի որ Եվրոպայում այս պրակտիկան արդեն գոյություն ունի: Խոսքը վերաբերվում է դեմքը ծածկող չադրայի արգելքի կիրառմանը Ֆրանսիայում և Եվրոպայի այլ երկրներում. գրում է The Telegraph-ը: