Քյոլն` օծանելիքի հայրենիք

Իհարկե բոլորին հայտնի է «Օծանելիք» կամ, ինչպես ֆրանսերեն  կլինի, «Eau De Cologne»` «Քյոլնի ջուր» բառի ի հայտ գալը, իսկ այդ ամենը սկսվել է  ներքոնշյալ կարմիր վարդակակաչով էմբլեմայից…

Կփորձենք ձեզ ամեն ինչը  ներկայացնել ըստ հերթականության: Ահա և  2009 թվականին լրացել է իտալացի պարֆյումեր Ջովաննի Մարիյա Ֆարինայի գերմանական Քյոլն  (Cologne) քաղաքում օծանելիքի արտադրամասի բացման  300 ամյակը, որն էլ  այսօր թողարկում է օծանելիք`  ի պատիվ Քյոլնի` Eau De Cologne-ն   («Քյոլնի ջուր»` Kölnisch Wasser):

Իսկ թե ինչպես է այն նկարագրում հենց պարֆյումերը,  արդեն պատմություն  է. «Իմ բույրը հիշեցնում է Իտալիայում  անձրևից հետո գարնանային առավոտը, նարինջներ, կիտրոններ, թուրինջներ, իմ հայրենիքի ծաղիկները և խոտերը,իսկ բաղադրատոմսի գաղտնիքը կմնա յոթ կողպեքների հետևում…»:

Ահա և ինքը` հեղինակը, ձախ կողմում. երախտապարտ քաղաքացիները  անմահացրել են Ֆերինային մեծ քյոլնեցիների պանթեոնում` քաղաքապետարանի պատին:

Սրահների ցուցափեղկերից մեկում ներկայացված է  շշերով և անոթներով օծանելիքների հավաքածուն:

Նայեք Ֆերինայի տան այս մեծ և ոչ ամբողջական հաճախորդների ցուցակին… Քյոլնը ողջ աշխարհում հայտնի է դառնում` որպես պարֆյումերիայի քաղաք:  XVIII դարում «Քյոլնի ջուրը» պատվիրում էին Եվրոպայի ողջ էլիտան:

Գյոթեն օծանելիքի մասին հիշատակում է իր «Ֆաուստ» ողբերգությունում:

Ֆարինան դառնում է անգլիական Վիկտորիա թագուհու պալատի մատակարարը, Եվրոպայի միապետերի մեծ մասը հետևում են նրա օրինակին, և ահա այդտեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը… Բանը նրանում է, որ Քյոլնում կա օծանելիքի ևս մեկ ապրանքանիշ  «4711»-ը, որի վրա միշտ գրվում է գովազդային կարգախոսը` «Իսկական քյոլնական»…

Այդ պարֆյումի հեղինակը Վիլհելմ Մյուլենսն է: 1803 թվականին, երբ նա Ֆերինայից գնեց ապրանքի վաճառքի իրավունքը, այնուհետեև վաճառեց, որն էլ համարվում էր անօրինական, հետագայում օգտվում էր Ֆերինայի ֆիրմային անվանումից:

Հետո ինչպես մեր ժամանակները` դատարաններ,  վիճաբանություններ, մրցակիցներ և արտադրանքի արգելք:  Մյուլենսը ստիպված էր լուծարել իր արտադրանքը, և դրանից հետո միայն  նա հիմնեց իր սեփական «Քյոլնի ջուրը և Գլոկենգասսե պարֆյումերային ֆաբրիկա»-ն իր 4711 համարով: Ահա այսպիսի ոսկեգույն և  երկնագույն երանգներ ունի  այն…

Մյուլենսի  4711 օծանելիքը ունի բացառապես ուրիշ հոտ, որը ընդհանրապես կապ չունի Ֆերինայի քյոլնական ջրի հետ: Սակայն երկուսն էլ դարեր ի վեր համարվում են Քյոլնի խորհրդանիշները:

Շենքը նեոգոթական ոճի է, որտեղ, համաձայն լեգենդի, առաջին անգամ թողարկվել է 4711 ապրանքանիշի օծանելիքը:

4711 ապրանքանիշի անվանումը նույնպես առաջացել է ֆրանսիացիներից. քաղաքի հրամանատարի հրամանով Քյոլն քաղաքի բոլոր տները հարմարավետության համար պետք է ստանային համարակալում, իսկ ծառուղում գտնվող Գլոկենգասսե տունը ստացավ  4711 համարը:

Եվ հայտնի օծանելիքով շատրվանը, որը շուրջօրյա հոսում է…

You might also like