Հյուրանոցների 9 գաղտնիք, որոնք հյուրերին երբեք չեն պատմում ՀյուրանոցներՃանապարհորդ By Sir Telimyan Last updated Jul 8, 2017 285 Այլ հոդվածներ Ի՞նչ է կարելի տանել հյուրանոցից, ինչը՝ ոչ Jul 10, 2018 Տիերի Անրին նկարահանվել է հյուրանոցների ամրագրման գովազդում Jun 9, 2016 Ինքնուրույն ամրագրման ծառայության ի հայտ գալով՝ հյուրանոցում համար ամրագրելը դարձել է շատ պարզ և հեշտ։ Համակարգը թվում է լիարժեք թափանցիկ․ կարդացիր կարծիքները, վճարեցիր և կարող ես վստահ լինել, որ այնտեղ մաքուր կլինի, համեղ, բարյացկամ և առանց տհաճ անակնկալների։ Սակայն գոյություն ունեն շատ անտեսանելի, երբեմն էլ՝ ցնցող բաներ, որոնց մասին հյուրերը երբեք չեն իմանում։ Այնտեղ այնքան էլ մաքուր չէ, որքան թվում է Ձեր բնակությունից առաջ հատակը, բնականաբար, կլվանան, փոշին կսրբեն, իսկ մահճակալը կհավաքեն։ Սպիտակեղենը ևս , ամենայն հավանականությամբ, կփոխեն։ Բայց ծածկոցները, վերմակներն ու բարձը հյուրանոցներում հազվադեպ են լվանում։ Մի նորեկ սպասուհի մի անգամ արյան հետք է նկատել ծածկոցի վրա և այդ մասին հայտնել ավելի տարեց, փորձառու սպասուհուն։ Վերջինս խորհուրդ է տվել չխորանալ նման հարցերում և մի թեթև ջրով բացացնել հետքը։ Բաժակները, գավաթները և թեյի բաժակները ևս ոչ ոք մանրակրկտորեն չի լվանում։ Լավագույն դեպքում դրանք մի փոքր ցայում են լվացարանում, իսկ եթե բարկացնեք սպասուհուն, ապա՝ նույնիսկ զուգարանում։ Այնտեղ կարող են լինել ոջիլներ Նույնիսկ ամենաթանկարժեք հյուրանոցները ապահովագրված չեն անկողնային ոջիլներից։ Դրանք կարող է բերել նախորդ բնակիչը կամ դրանք կարող են տեղափոխվել ինչ-որ մեկի ուղեբեռի հետ։ Եթե դրանք արդեն համարում են, դժվար է դրանցից ազատվելը։ Դրանք կապրեն փափուկ կահույքում, ծածկոցներում և վերմակներում, որոնք, ինչպես արդեն գիտենք, շատ հազվադեպ են լվացվում։ Հյուրանոցները պարբերաբար ընդհանուր ախտահանում են կատարում, բայց դա նախ լինում է ուշ-ուշ, քանի որ բոլոր համարները ազատելը նշանակում է գումար կորցնել, բացի այդ, նրանք երբեք չեն խոստովանում, որ իրենց գրոհել են ոջիլները, որպեսզի հեղինակությունը չտուժի։ Այնտեղ երբեմն մահանում են Ամենից քիչ հյուրանոցի հյուրերը մահանում են ծերունական մահով։ Ավելի հաճախ մահվան պատճառ են դառնում թմրանյութերի գերդոզավորումը կամ ինքնասպանությունը։ Հյուրանոցում ոչ ոք ձեզ չի պատմի, որ հենց երեկ ձեր մահճակալի վրա ինչ-որ մեկը մահացել է գերդոզավորումից կամ աթոռից թռչել ու կախվել։ Նույնիսկ Լաս Վեգասի հյուրանոցների աշխատակիցները պարտիզանի պես լռում են այդ մասին՝ չնայած, որ Լաս Վեգասը համարվում է հյուրանոցային ինքնասպանների ամերիկյան մայրաքաղաքը։ Մոտավորապես ամիսը մեկ հյուրանոցների մեծ մասում ինչ-որ մեկը վերջ է տալիս իր կյանքին։ Ամրագրումը անվճար չեղարկել կարելի է ցանկացած պահի Շատ ամրագրման ծառայություններ գումար են գանձում ամրագրումը մեկ կամ նույնիսկ երեք օր առաջ չեղարկելու դեպքում։ Որպես կանոն, այդ դեպքում պետք է վճարել բնակության առաջին օրերի գումարը։ Սակայն, եթե զանգահարեք հյուրանոց, ամրագրումը անվճար կչեղարկեն։ Կամ մեկ այլ տարբերակ է այն, որ զանգահարեք հյուրանոց և խնդրեք ամրագրումը տեղափոխել մի քանի օր ուշ։ Այդ դեպքում մի քանի օր ավել կունենաք օնլայն ամրագրումը չեղարկելու համար։ Ցանկացած հյուրանոցի ընդունարանում կարող եք հեռախոսի լիցքավորման սարք խնդրել Սովորաբար, հյուրանոցի աշխատակիցները առաջարկում են գնել լիցքավորման սարքը։ Սակայն, դա հյուրանոցում ամենաշատը մոռացվող իրերից է, այնպես որ, կարող են և տրամադրել անվճար։ Հյուրանոցները գրեթե չեն հայտնվում քրեական քրոնիկոնում Բնականաբար, հյուրանոցներում տեղի են ունենում գողություններ, հրդեհներ, վեճեր, թալան և այլն։ Սակայն հյուրանոցների անվան շահարկումը նման թեմաներում վնասում է նրանց հեղինակությանը, այդ պատճառով, շատ դեպքերում նրանք համաձայնության են գալիս ոստիկանության և հրշեջ ծառայության հետ, որպեսզի նրանք այդ դեպքերը չընդգրկեն քրեական քրոնիկոններում։ Կարելի է գրանցվել հյուրանոցում օտար անունով Այդ հնարքից հաճախ օգտվում են հայտնիները, ովքեր չեն ցանկանում, որպեսզի իրենց անհանգստացնեն։ Եթե դուք էլ չեք ցանկանում, որ ձեզ գտնեն, կարող եք դա խնդրել անձնակազմին։ Իհարկե, այդ դեպքում պետք է առատաձեռն լինեք թեյավճարի հարցում և պատմեք պատճառների մասին, քանի որ անօրինական գործերի հետ նրանք, դժվար թե, ցանկանան առնչվել։ Ավելի մատչելի է համար ամրագրել 18:00-ից հետո Ամեն օր 18:00-ից հետո ազատվում են բոլոր վարկային քարտերով կատարված ամրագրումները, այդ պատճառով որպեսզի համարները դատարկ չմնան, դրանք տրվում են ցածր գներով։ Կարելի է խնայել մինչև 50 %։ Մեքենան ինքնուրույն կայանեք Եթե դուք թանկարժեք մեքենա ունեք, ինքնուրույն կայանեք այն։ Դժվար է կարմիր ֆերարիի բանալին ձեռքին զսպել քեզ և չսլանալ դրանով ինչ-որ տեղ։ hotel cleanlinesshotel parkinghotel reservationhotel robberyHotel secretshyuranocayin amragrumhyuranocayin gaxtniqhyuranocayin goxutyunhyuranocayin kayanatexiհյուրանոցային ամրագրում