Ոսկուց պատրաստված, ադամանդներով և կոնյակի փոքրիկ շշերով զարդարված և այլ տոնածառներ, որոնց գինը դուրս է երևակայությունից: Լոնդոնի Claridge’s հյուրանոցի սեփականատերերը ավանդույթ ունեն. ամեն տարի նրանք դիմում են ամենահայտնի դիզայներին, որպեսզի նա այնպիսի յուրահատուկ տոնածառ պատրաստի, որը հրճվանք կպատճառի հյուրերին: Claridge’s-ում տոնական մթնոլորտ ստեղծելու վրա աշխատել են Ջոն Գալյանոն, Ալբեր Էլբազը, Քալլի Էլիսը: Հայտնի չէ, թե որքան է արժենում հյուրանոցին նորաձևության գուրուների հետ համագործակցությունը, բայց պարզ է, որ խոսքը տասնյակ հազարավոր ֆունտ ստերլինգների մասին է: Ընդ որում, պատմությանը հայտնի են դեպքեր, երբ շատ ավելի մեծ գումարներ են ծախսվել ամանորյա տոնածառի համար: Ձեզ ենք ներկայացնում 9 տոնածառ, որոնց արժեքը կզարմացներ նույնիսկ Սանտա Կլաուսին:
1. Բարեգործական տոնածառ
Արժեքը $ 500.000 դոլար
Ի տարբերություն իր արևելյան գործընկերների` ամերիկացի ոսկերիչ Սթիվ Կվիկը որոշեց ստեղծել տոնածառ, որը ոչ միայն էսթետիկ հաճույք կպարգևի, այլև` գործնական օգուտ: 18-կարատանոց ոսկուց պատրաստված տոնածառը նա ծածկել էր ադամանդե փոշով, որը ձյան դեր էր կատարում: Իսկ գագաթին փայլում էր 4.52-կարատանոց ալմասե աստղը: Մի քանի շաբաթ խանութի ցուցափեղկից ցուցադրվելուց հետո այն աճուրդի է հանվել eBay-ում: Վաճառքից ստացված գումարը փոխանցվել է Քաղցկեղի դեմ պայքարի ամերիկյան հիմնադրամ:
2. Տոնածառ` Tiffan-ից
Գինը € 350.000 եվրո
Դեկտեմբերին Միլանի բնակիչները սովորություն ունեն դուրս գալ քաղաքից, նույնիսկ` երկրից, բայց եթե հավատանք սոցոլոգիական հարցումներին, ապա 2010 թվականից նրանցից շատերը հրաժարվել են այս սովորությունից և մնում են տանը: Իրենց այս որոշումը միլանցիները բացատրում են նրանով, որ Պյացա դել Դուոմոյում հայտնվել է նոր տեսարժան երևույթ` տոնածառ, որը նորաձևության մայրաքաղաքին նվիրել է Tiffany & Co. ոսկերչական ընկերությունը: Տասնյակ հազարավոր լույսերով զարդարված ծառի հիմքում խանութն է, որը ձևավորված է հայտնի բաց փիրուզագույն արկղիկների ոճով: Վաճառքից ստացված շահույթի մի մասը տրամադրվել է բարեգործության: Չնայած դրան` Միլանի տաճարի առաջնորդը դժգոհություն է հայտնել այն բանի համար, որ առևտրային կազմակերպությունը միջամտում է քրիստոնեական սուրբ տոնի ավանդույթներին:
3. Թնդության աստիճանով տոնածառ
Արժեքը £ 35.000 ֆունտ
Լոնդոնի շքեղ Sofitel հյուրանոցի ղեկավարությունը ոչ մի րոպե չի մոռանում, որ ալկոհոլային ըմպելիքները ամանորին պակաս կարևոր չեն, քան նվերներ մատուցելը: 2010 թվականին հյուրանոցի նախասրահում հայտնվեց անսովոր մի տոնածառ, որն իրենցի ներկայացնում էր մուգ մոխրագույն մետաղից կառույց: Լույսերի և խաղալիքների փոխարեն այն զարդարված էր Louis XIII կոնյակի փոքրիկ շշերով, որոնք պատրաստվել են Baccarat ընկերության վարպետները: Տոնածառի գագաթը զարդարում է երկնագույն բացառիկ ջահը: