Ոսկուց պատրաստված, ադամանդներով և կոնյակի փոքրիկ շշերով զարդարված և այլ տոնածառներ, որոնց գինը դուրս է երևակայությունից: Լոնդոնի Claridge’s հյուրանոցի սեփականատերերը ավանդույթ ունեն. ամեն տարի նրանք դիմում են ամենահայտնի դիզայներին, որպեսզի նա այնպիսի յուրահատուկ տոնածառ պատրաստի, որը հրճվանք կպատճառի հյուրերին: Claridge’s-ում տոնական մթնոլորտ ստեղծելու վրա աշխատել են Ջոն Գալյանոն, Ալբեր Էլբազը, Քալլի Էլիսը: Հայտնի չէ, թե որքան է արժենում հյուրանոցին նորաձևության գուրուների հետ համագործակցությունը, բայց պարզ է, որ խոսքը տասնյակ հազարավոր ֆունտ ստերլինգների մասին է: Ընդ որում, պատմությանը հայտնի են դեպքեր, երբ շատ ավելի մեծ գումարներ են ծախսվել ամանորյա տոնածառի համար: Ձեզ ենք ներկայացնում 9 տոնածառ, որոնց արժեքը կզարմացներ նույնիսկ Սանտա Կլաուսին:
1. Ադամանդե տոնածառ
Արժեքը $ 1.005 մլն. դոլար
Տոնածառին խաղալիքներ կախելը արդեն հին երևույթ է. ավելի հեշտ է դրա վրա կախել ադամանդներ: Կարծես թե հենց այսպես են մտածել Սինգապուրի Soo Kee ոսկերչական տան ներկայացուցիչները ՝ որոշելով ստեղծել միլիոն դոլարից ավել արժեցող տոնածառ: Այն զարդարված է 21 798 ադամանդներով՝ ընդհանուր առմամբ 913 կարատ քաշով: Ճյուղերը բաղկացած են 3762 բյուրեղյա ուլունքաշարից: Այս գեղեցիկ տոնածառը լուսավորում են հինգ հարյուր լամպերը: Ծառի բարձրությունը վեց մետր է, քաշը՝ երեք տոննա: Տեղադրված լինելով առևտրի կենտրոնում՝ տոնածառը շուրջօրյա պահպանվում է, բայց ադամանդները գողանալ ցանկացող այդպես էլ չի հայտնվել:
2.Կապիտոլիումի տոնածառ
Արժեքը շուրջ $1 մլն. դոլար
ԱՄՆ-ի գլխավոր տոնածառը պաշտոնապես համարվում է Նյու Յորքի կենտրոնում գտնվող Ռոքֆելեր պլազայի տոնածառը: Սակայն նրա հետ կարող է մրցել Վաշինգտոնի Կապիտոլիումի տոնածառը: Տնկարանում աճեցրած այս ծառը Կոնգրեսի շենքին մոտեցնելու համար պետք է անցկացնել ամբողջ երկրով: Ծառի բարձրությունը կարող է անցնել 20 մետրը: Իսկ այն զարդարելու համար անհրաժեշտ է հազարավոր լույսեր: Զարմանալի չէ, որ նրա տեղափոխման, տղադրման և զարդարման համար կառավարությունը կլորիկ գումարներ է ծախսում:
3. Տոնածառ Swarovski-ից
Արժեքը մոտ $ 500.000 դոլար
Արդարացնելու համար հռենաքարերի գծով գլխավոր մասնագետի իր կոչումը՝ Swarovski ընկերությունը ամեն տարի իր արտադրանքի երկրպագուներին ներկայացնում է հեղինակային ամանորյա տոնածառներ, որոնք փայլում են ծիածանի բոլոր գույներով: Ամենաուշագրավը եղել է 2010 թվականին Հոնգկոնգում տեղադրված տոնածառը: Ծառը ուներ կոնի տեսք, իսկ նրա գագաթին 20 մլն ոսկեգույն և արծաթագույն Swarovski բյուրեղներով նախշ էր պատրաստված: Թեև ցերեկը ծառը այդքան էլ տպավորիչ չէր, բայց երեկոյան և գիշերը, երբ աշխատում էր լուսավորությունը, այն մեծ տպավորություն էր թողնում զբոսաշրջիկների մոտ:
Շարունակելի…