Մայիսի 9-ին Երևանի Սիրահարների և Մանկական զբոսայգիներում բացվելու են «Մեր ազգերի մեծ հաղթանակը» խորագրով ֆոտոցուցահանդեսներ:
Միջոցառումը, որը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 67-ամյակին, կազմակերպել է «Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ն` ՀՀ-ում Ռուսհամագործակցության ներկայացուցչության հետ համատեղ:
Ցուցահանդեսում ներկայացվելու են Հայրենական Մեծ պատերազմին նվիրված լուսանկարներ, պաստառներ ու տոնական շունչ հաղորդող գրություններ:
Այգիներում տիրելու է տոնական տրամադրություն, հնչելու են Հայրենական Մեծ պատերազմի տարիների երգեր, ուրախ տոնական երաժշտություն: Բոլոր այցելուներին նվիրվելու են Գեորգևյան ժապավեններ և շնորհավորական բացիկներ:
Նշված զբոսայգիներում կազմակերպվելու է նաև համերգ` ուսանողական համույթների մասնակցությամբ: Միջոցառման նպատակն է շուքով տոնել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, հասարակության ուշադրությունը սևեռել այդ փառահեղ հաղթանակին, նպաստելու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը և բարձր պահելու հաղթանակի ոգին` ապագայի հաղթանակներն ու նվաճումներն ապահովելու համար:
Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովոլենկոն, ինչպես նաև ԱՊՀ երկրների դեսպաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ: / PanArmenian.net