Հոյակապ պատմական և բնական օբյեկտները, որպես կանոն, գրավում են մեծ թվով զբոսաշրջիկների։ Մի կողմից զբոսաշրջիկների հոսքը ապահովում է տեղաբնակների ապրուստի միջոցը և հնարավորություն տալիս տարածել սեփական մշակութային և պատմական ժառանգությունը ամբողջ աշխարհում։ Մյուս կողմից էլ՝ հազարավոր զբոսաշրջիկների ներկայությունը նպաստում է հայտնի տեսարժան վայրի վնասմանը և, նույնիսկ, փլուզմանը։
CNN նորությունների պորտալը հրապարակել է բնության և արվեստի 9 հայտնի գլուխգործոցների ցանկը, որոնք գտնվում են փլուզման եզրին անպատասխանատու զբոսաշրջիկների պահվածքի պատճառով։
1. Մաչու Պիկչու, Պերու;
2. Չինական Մեծ պատ, Չինաստան;
3. Մեծ Արգելախութ, Ավստրալիա;
4. Անգկոր Վատ, Կամբոջա;
5. Սիքստինյան տաճար, Վատիկան;
6. Ալտամիրա քարանձավ, Իսպանիա;
7. Մասաի-Մարա արգելանոց, Քենիա;
8. Թութանհամոնի դամբարան, Եգիպտոս;
9. Թաջ Մահալ, Հնդկաստան։