9 երկիր՝ ամենատարօրինակ զբոսաշրջային կարգախոսներով
Ինչո՞վ են պետությունները գրավում զբոսաշրջիկներին դեպի իրենց երկիրը։
Կարգախոս ընտրելը երբեք էլ հեշտ չի եղել։ Իսկ եթե այդ կարգախոսը մի ամբողջ պետության համար է, այն էլ՝ զբոսաշրջիկներին դեպի այդ պետությունը գրավելու նպատակով, գործը շատ ավելի է բարդանում։ Այդ պատճառով որոշ երկրների զբոսաշրջային կարգախոսները այսպես տարօրինակ են հնչում։
1. «Թայլանդ․ Բացվեք նոր ստվերների առջև»
Վերջերս Թայլանդի Զբոսաշրջային վարչությունը նոր գովազդային արշավ է մեկնարկել՝ նախատեսված երիտասարդ սերնդի համար։ Կարգախոսը բոլորին կոչ է անում․ «Բացվեք նոր ստվերների առջև»։ Հեղինակները ցանկացել են ընդգծել երկրի բազմազան մշակույթը, բայց սխալ թարգմանությունը ճանապարհորդներին փակուղու առջև է դրել։
2. «Էլ Սալվադոր․ 45-րոպեանոց երկիր»
Հարգանքի է արժանի Սալվադորի Տուրիզմի բյուրոյի ազնվությունը․ երկիրն, իրոք, շատ փոքրիկ է։ Սակայն արժե՞ չափազանց անկեղծությամբ վախեցնել պոտենցիալ հաճախորդներին։ Գուցե ինչ-որ մեկը ցանկանում է մեկ ժամից ավել մնալ ձեր երկրում․․․
3. «Ուգանդա․ Խնդրեմ»
Բարձրագոչ «Ուգանդա․ Խնդրեմ»-ը ստացվել է «Ուգանդա․ Բարի գալուստ»-ի փոխարեն՝ անգլերեն welcome բառի մեկ տառի տարբերությամբ (You are welcome` You are welcomed-ի փոխարեն)։
4. «Բելիզ․ Հետաքրքիր վայր»
Հետաքրքրասիրությունը, ավելի շատ, ասոցացվում է կատուների հետ․ այո, նրանք հետաքրքրասեր են։ Մշտապես երիտասարդացող կինոհերոս Բենջամին Բատոնի դեպքը ևս հետաքրքիր է։ Բայց, դժվար թե, դա կարելի է ասել երկրի մասին։ Կենտրոնական Ամերիկայի Բելիզը ավելի ճիշտ կլինի անվանել առեղծվածային։
5. «Կիրիբատի․ Ճանապարհորդների համար»
Հաշվի առնելով այն, որ այս խաղաղօվկիանոսյան պետություն հասնելու համար պետք է անցնել աշխարհի կեսը (Ավստրալիայով կամ Ֆիջիով)՝ կարգախոսն, իսկապես, արտացոլում է Կիրիբատի ուղևորության էությունը։ Բայց հարց է ծագում․ ինչու մեկ ամբողջ օր անցկացնել թռիչքի վրա այդքան հեռուն գնալու համար։ Միգուցե, այդ երկիրը ինչ-որ առանձնահատկություն ունի՞, բայց դա մնացել է չբացահայտված։
Այս կարգախոսի հեղինակները, հաստատ, չափազանցրել են, քանի որ Ասիայի կենտրոնը համարվում է Ռուսաստանի Կիզիլը։ Թայվանը, եթե ճիշտն ասենք, նույնիսկ մայրցամաքի վրա չէ, այն գտնվում է Չինաստանից արևելք։
7. «Ջիբութի․ Ջի-բյութի»
Թերևս, այս փոքրիկ աֆրիկյան երկրի մարկետոլոգները որոշել են կրկնել Սլովենիայի հաջող գովազդի բանաձևը՝ «sLOVEnia», և դա նրանց հաջողվել է․ Ջիբութին, իսկապես, շատ գեղեցիկ երկիր է։
8. «Ուկրաինա․ Ամեն ինչ Յու-ի մասին»
Այս տարօրինակ կարգախոսը ստեղծվել է անգլիական U տառի հետաքրքիր կիրառման փորձի արդյունքում, ինչը նշանակում է «դու»։ Կարծես թե, ցանկացել են ասել «Ամեն ինչ քո մասին», բայց ստացվել է երկիմաստ մի բան։
9. «Սլովակիա․ Լավ գաղափար»
Իսկ սլովակները այս ու այն կողմ չեն ընկել․ նրանց կարգախոսը հետևյալն է՝ «Սլովակիա․ Լավ գաղափար»։ Եվ ճիշտ նպատակակետին են հարվածել, քանի որ Կենտրոնական Եվրոպայի այս երկիրը, թերևս, դուր կգա յուրաքանչյուր զբոսաշրջիկի․ վայրի բնություն, պատմական Բրատիսլավիա և Կոշիցե, համեղ սնունդ և շփվող մարդիկ։