8 մթերք, որոնք արգելված են ուտել թռիչքից առաջ

Ընդունած սնունդը մեծ ազդեցություն է թողնում ձեր արտաքինի, ինքնազգացողության և նույնիսկ տրամադրության վրա։ Ցանկացած ավիաթռիչք մեծ ճնշում է հանդիսանում օրգանիզմի համար, այդ պատճառով ճանապարհորդության մեկնելիս պետք է մեծ ուշադրություն դարձնել սննդակարգին։ Smarttravel զբոսաշրջային պորտալը հրապարակել է  8 մթերքների ցանկ, որոնք արգելված է օգտագործել թռիչքից առաջ։

1. Տապակած ուտեստներ և ֆաստ ֆուդ

Fast food
Ավելի քան  5 կիլոմետր բարձրության վրա մարսողական գործընթացը ավելի բարդ է իրականացվում։ Ճարպի մեծ քանակությունը կարող է առաջացնել ստամոքսի այրոց, ստամքսի խանգարում և խորը երակային թրոմբոզի վտանգ։

2. Ալկոհոլ

Alcohol
Ինքնաթիռի սրահում չոր օդը երբ զուգորդվում է ջրազրկման հետ, առաջանում է տհաճ ինքնազգացողություն, որը նման է խումհարի։

3. Խաչածաղկավոր տեսակի  բանջարեղեն (կաղամբ, բրոկոլի, բողկ, բազուկ և այլն)

cruciferous vegetables
Սրանք առաջացնում են որովայնի փքվածություն և աղիքային ցավեր։

4. Գազավորված ըմպելիքներ

Carbonated beverages
Ցանկացած գազավորված ըմպելիք նպաստում է վքնածությանը։

5. Մաստակ և առանց շաքարի կոնֆետ

Chewing gum and candies without sugar
Ցավոք, մեր օրգանիզմը ոչ միշտ է կարողանում հաղթահարել սինթետիկ շաքարի մարսումը, որը կարող է հանգեցնել վքնածության, գազերի և նույնիսկ ունենա թուլացնող ազդեցություն։

6. Լոբազգիներ

Legumes
Լոբազգիների մեծ մասը պարունակում են  դժվարամարս բարդ ածխաջրեր, որոնք կարող են հանգեցնել  վքնածության։ Բայց, եթե որոշել եք այնուամենայնիվ ուտել, ապա նախապես թրջեք դրանք այդ խնդրից խուսափելու համար։

7. Սխտոր

Garlic
Սխտորը, իհարկե, շատ օգտակար է օրգանիզմի համար, բայց նրա ծծմբային միացությունները ներթափանցում են արյուն և թոքեր։ Այդպիսով, նույնիսկ ատամները լվանալուց հետո ձեր շնչառությունից սխտորի հոտ է գալիս։

8. Ջուր, սառույց և տաք ըմպելիքներ, որոնք մատուցվում են ինքնաթիռում

Water, ice and hot drinks served on board
Շրջակա միջավայրի պաշտպանության ընկերության հետազոտությունը ցույց է տվել, որ ամեն յոթերորդ ինքնաթիռի սրահում առկա ջուրը չի համապատասխանում դաշնային չափանիշներին և պարունակում է վտանգավոր մանրէներ։

You might also like