8 քաղաք՝ լավագույն տղայական խնջույքի համար

Ամառը կարելի է համարել հարսանեկան թեժ սեզոն: Ցանկանո՞ւմ եք նշել առաջիկա իրադարձությունը ընկերների հետ այնպես, որ նրանք չկարողանան մոռանալ այդ օրը նույնիսկ եթե երեկույթի վերջում հիշողության կորուստ ունենան: Առաջարկում ենք վայրերի ցանկ, որտեղ ամուրիների հանդիպումը այնքան զիլ կլինի, որ կարող է խամրեցնել ձեր կյանքի գլխավոր իրադարձությունն անգամ:

Hangover

Մոնտե Կարլո, Մոնակո

Մոնտե Կարլոյում տղայական երեկույթը նրանց համար է, ովքեր չեն անհանգստանում իրենց բյուջեի համար: Հյուրանոցները, ռեստորանները, խաղատները, գիշերային ակումբները բոլորը այստեղ լյուքս նախածանցով են և հաշվում մի քանի լրացուցիչ զրոներով:

Monte Carlo, Monaco

Ի՞նչ անել

Եվրոպայի գլխավոր խաղատանը մոտենալ Ջեյմս բոնդի ավտոմեքենայի նման ավտոմեքենայով, տանուլ տալ ամբողջ գումարը և էլիտար բնակարանը, պարտք վերցնել մի քանի  միլիոն ընկերներից, ետ շահել գումարը և տոնել հաղթանակը ամենաթանկարժեք շամպայնով: Չքնել երեք օր ու գիշեր և տուն վերադառնալ հարսանիքից հաշված ժամեր առաջ:

Որտե՞ղ բնակվել

Լեգենդար Hotel de Paris  հյուրանոցում:

Իբիցա, Իսպանիա

Իբիցան եվրոպական գիշերային կյանքի գործող չեմպիոնն է: Տեղի ակումբները բաց են մինչև կեսօր, իսկ հարբած փողոցում շրջելը նորմալ երևույթ է համարվում:

Ibiza, Spain

Ի՞նչ անել

Իբիցայից ստանալ գլխավոր ապրանքը՝ լավագույն երեկույթները, և իրականացնել ամենահամարձակ երևակայությունը: Հայտնվել քլաբերների բազմության մեջ, պարել կուլտային հաստատություններում այնքան, որ բավականացնի ամբողջ կյանքի համար և փորձել չխլանալ երաժշտությունից:

Որտե՞ղ բնակվել

Շքեղ Hard Rock Hotel Ibiza-ում: Թեև կարելի է ընտրել և մատչելի B&B, չէ որ համարում դուք շատ քիչ եք մնալու:

Ամստերդամ, Նիդեռլանդներ

Կաֆեշոփեր, էրոտիկ թատրոններ, բարեր, հասանելի կանայք. այս ամենը ձեր տրամադրության տակ են ամբողջ օրը: Բացի այդ, Ամստերդամում կան հրաշալի թանգարաններ:

Amsterdam, The Netherlands

Ի՞նչ անել

Իրականացնել երկրի օրինականացված արտադրանքի լայնամասշտաբ համտեսում: Վարձակալել նավակ դիջեյի հետ և շրջել ջրանցքներով՝ կանգառներ կատարելով ամենահայտնի բարերում: Առավոտյան համտեսել հատնի հոլանդական ծովատառեխ և ապագա զոքանչի համար գնել կակաչներ: Ի վերջո, այցելել Վան Գոգի թանգարան:

Որտե՞ղ բնակվել

Նորելուկ CitizenM-ում, որի սենյակի կենտրոնում ապակյա անոթների մեջ տեղակայված է ցնցուղը և զուգարանը:

Ռիո դե Ժանեյրո

Ֆուտբոլ և բիկինիով թեժ կանայք. Ռիոյում կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է տղամարդուն երջանիկ լինելու համար:

Rio de Janeiro

Ի՞նչ անել

Բացահայտել բոլոր տեսարժան երևույթները: Ընդ որում՝ ոչ միայն զբոսաշրջային, այլև՝ նրանք, որոնք տեղացի գեղեցկուհիները չեն էլ փորձում թաքցնել հագուստի տակ: Սեփական աչքերով տեսնել աշխարհահռչակ «Մարականա» ստադիոնը և հայտնվել բրազիլական հավաքականի խաղին: Այցելել Ֆուտբոլի թանգարան, որտեղ ներկայացված է աշխարհի ամենահայտնի մարզիկների իրերի հավաքածուն:

Որտե՞ղ բնակվել

Կոբակաբանա լողափի ցանկացած հյուրանոցում, հարմար կլինի Copacabana Palace-ը:

Հավանա, Կուբա

Գեղեցիկ եղանակ, շփվող կանայք, «Կուբա ԼԻբրե» և «Մոխիտո» գետեր, կենդանի երաժշտություն, ուշագնացության աստիճան սամբա-ռումբա Հավանայի հին թաղամասում…Ինչո՞վ կատարյալ չէ տղայական խնջույքը Ազատության կղզում:

Havana, Cuba

Ի՞նչ անել

Վարձակալել պատմական վիլլա Հավանայում: Վարձակալել նաև հին լիմուզին վարորդի հետ, ով ձեզ ողջ օրը կտանի մի բարից մյուսը: Խաղադրույք կատարել աքլորակռիվներին և մասնակցել պարային մրցույթի քաղաքի ամենակասկածելի հաստատությունում:

Որտե՞ղ բնակվել

50-ական թվականների գաղութային ոճով կառուցված լողավազանով վիլլայում:

Մայամի, ԱՄՆ

Սա ամենասեքսուալ վայրն է աշխարհում: Այստեղ գալիս են հանգստանալու ֆոտոմոդելները, լուսանկարիչները, հաղորդավարները, օլիգարխները և պարզապես հարուստ մարդիկ: Որքանով էլ որ տարբեր լինեն ձեր ընկերները, Մայամիում կուրախանան բոլորը:

Miami, USA

Ի՞նչ անել

Հագնել սպիտակ, գեղեցիկ արևայրուկ ստանալ: Վարձակալել դեպի օվկիանոսը բացվող տեսարանով տանիքում բար  և երեկույթի հրավիրատոմս բաժանել South Beach-ի բոլոր գեղեցիկ աղջիկներին: Նրանք կգան, երաշխավորված է:

Որտե՞ղ բնակվել

Դեպի լողափ մուտքով հյուրանոցում, օրինակ՝ երիտասարդական  Surfcomber Miami South Beach-ում:

Բանգկոկ, Թայլանդ

Ընտրելով Բանգկոկը՝ դուք լավ ժամանցով կապահովեք ձեզ և ձեր ընկերներին: Այստեղ կան հազարավոր ռեստորաններ, որտեղ մատուցում են ամեն ինչ, սկսած՝ ամերիկյան ֆաստ ֆուդից, մինչև՝ թայլանդական խոհանոցի էկզոտիկ ուտեստներ, հարյուրավոր մերկապարային ակումբներ՝ էկզոտիկ պարուհիներով և բազմաթիվ մերսման սեղաններով, որտեղ կարելի է այցելել մեկ բաժին հաճույքի համար օրվա ցանկացած ժամի:

Bangkok, Thailand

Ի՞նչ անել

Սովորել տարբերել տրանսվեստիտներին թայլանդուհիներից: Համտեսել փողոցի կրպակների բոլոր տապակած միջատներից (կամ ձևացնել, որ համտեսում ես՝ սելֆի անելով): Տեսագրել  «Տղայական երեկույթ Բագկոկում» ֆիլմի քո տարբերակը: Վերադառնալ հարսնացուի մոտ առանց ճակատի տատուի:

Որտե՞ղ բնակվել

Դարերի պատմություն ունեցող Mandarin Oriental Bangkok ամրոց-հյուրանոցում:

Լաս Վեգաս

Վեգասը և տղայական խնջույքը անբաժանելի մասեր են: Քանի ռեժիսոր է շահարկում այս թեման՝ կինոթատրոն բերելով երիտասարդական կատակերգության սիրահարներին: Ընդ որում՝ այստեղ ոչ միայն կարելի է կանչել գեղեցիկ ուղեկցորդուհու և ուշաթափության աստիճան խմել գիշերային ակումբում: Վեգասում տղայական երեկույթի կազմակերպումը ծաղկող բիզնես է: Տեղական event-գործակալությունները կառաջարկեն ցանկացած ճաշակի արկածային էքսկուրսիա:

Las Vegas

Ի՞նչ անել

Կազմակերպել երեկույթ գրեթե իսկական MP5, АК-47 և УЗИ ռազմական զենքերով հրաձգությամբ: Քառանիվով գնալ շրջագայության Նևադայի անապատ, մեծ արագություն բացել մայրուղու վրա սուպերմեքենաներով, մեծ արագությամբ ցած իջնել ճոպանուղով Bootleg Canyon-ի վրա: երեկույթ կազմակերպել Dig This-ում, կատարել բանջի-ջամփինգ Stratosphere հյուրանոցի 108 հարկի բարձրությունից, ցատկի տեսագրությունը ուղարկել հարսնացուին:

Որտե՞ղ բնակվել

Ընտրել ժամանակակից հյուրանոց կենտրոնում, օրինակ՝ Aria կամ Vdara:

You might also like