Ճանապարհորդության մեկնելիս պետք չէ մոռանալ ամենակարևոր կանոնի մասին․ ձեր ճանապարհորդությունը չպետք է վնաս հասցնի մեր մոլորակին, որն առանց այդ էլ տառապում է մարդկանց գործունեության արդյունքում։ Չէ որ շատ զբոսաշրջիկներ, այցելելով էկզոտիկ լողափեր, փարթամ անտառներ և լեռնային տափաստաններ, չեն մտածում իրենց քայլերի մասին՝ առաջնորդվելով «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» կարգախոսով։
Skyscanner զբոսաշրջային պորտալի խմբագիրները կազմել են 7 խորհրդից բաղկացած ցանկ զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են սովորել պատասխանատու լինել․
1. Գնեք հուշանվերներ և մթերքներ տեղական ոչ ցանցային խանութներից;
2. Ողորմածություն տվեք փողոցի մուրացկաններին;
3. Ընտրեք այնպիսի տուրօպերատորների, ովքեր իրենց եկամտի մի մասը հատկացնում են բարեգործության;
4. Օգտվեք տեղի հասարակական տրանսպորտից;
5. Ուսումնասիրեք շրջակայքը հեծանիվով;
6. Ծանոթացեք տվյալ երկրում վարքագծի կանոնների բոլոր կետերին;
7. Մի վերցրեք վայրի բնությունից ցանկացած մթերք՝ որպես հուշանվեր։