Վերադառնալով ճանապարհորդությունից՝ շատ զբոսաշրջիկներ որոշում են սովորել իրենց հավանած այս կամ այն օտար լեզուն։ Սակայն մեր անհիմն վախերը, բարդույթներն ու ազատ ժամանակի բացակայությունը խանգարում են երազանքը կյանի կոչել։
Fluent in 3 Months ուսումնական հարթակի հեղինակ Բեննի Լյուիսը Skyscanner զբոսաշրջային պորտալի հետ կիսվել է խորհուրդներով, որոնք անհրաժեշտ են նոր լեզու սովորող յուրաքանչյուրին։
1. Մի կողմ դրեք քերականության դասագրքերն այնքան ժամանակ, մինչև ձեր խոսակցական մակարդակը թույլ կտա մտածել ուղղագրության մասին։
2. Սովորեք մի քանի բառ և փորձեք անընդհատ կրկնել դրանք՝ կազմելով պարզ բառակապակցություններ (նույնիսկ կատակի տեսքով);
3. Ճանապարհորդության ընթացքում գրի առեք ձեզ անծանոթ բառերն ու բառակապակցությունները;
4. Կրկնեք բառերն ու հնչերանգները լեզվին տիրապետողի, հավելվածների դիկտորների և աուդիոգրքի նման;
5. Մի վախեցեք սխալներ անելուց, դրանք միայն կօգնեն ձեզ յուրացնել լեզուն;
6. Ճանապարհորդությունը պլանավորելիս նախապես ծանոթացեք այդ լեզվին տիրապետողների հետ, որոնց հետ կարող եք տեսնվել հանգստի ընթացքում կամ նույնիսկ բնակվել նրանց տանը՝ հյուրանոցի փախարեն։
7. Հաճույք ստացեք լեզվի ուսուցումից։