Դեռ նոր էինք ուրախացել ամռան գալստյան առթիվ, բայց օրացույցն հուշում է, որ ամառն արդեն գրեթե կիսվում է։ Այնպես որ հենց այսօրվանից ճիշտ ժամանակն է կյանքի կոչել ձեր երկար սպաված պլաններն ու համարձակ գաղափարները։ Իսկ մենք առաջարկում ենք գործողությունների ցանկ, որոնք կօգնեն ամառն ավելի հիշարժան դարձնել։ Վերցրեք ամառվանից ամեն ինչ։
Մեկնեք որևէ տեղ հանգստյան օրերին
Եթե անգամ չեք կարող ձեզ լիարժեք հանգիստ թույլ տալ, կարիք չկա նեղվելու։ Մեկնեք ինչ-որ տեղ հանգստյան օրերին։ Կարևոր չէ, թե ուր։ Նոր քաղաք՝ նոր էմոցիաներ, նոր տպավորություններ և հիանալի լիցքաթափում։
Կարմրեք
Ոչ շատ ուժեղ, իհարկե։ Օրինակ, դա կարող եք անել մոտակա գետի ափին կանաչների վրա պառկած։ Զգացի՞ք ամռան շունչը։
Արշավեք
Քաղաքաբնակները, հաճախ, այդ մտքին թերահավատորեն են վերաբերում։ Իզուր։ Բնություն, մաքուր օդ, հաճելի ընկերակցություն, խորոված։ Պարզապես փորձեք։
Սովորեք հեծանիվ քշել
Իդեալական կլինի, եթե դա անեք այլ քաղաքում։ Հեծանիվը թույլ կտա օպերատիվ կերպով ուսումնասիրել քաղաքի տեսարժան վայրերը, խնայել տրանսպորտի գումարը։ Եվ դա պարզապես զվարճալի է։
Ուսումնասիրեք հարևան քաղաքը
Ամառը իսկական ժամանակն է շրջապատին ծանոթանալու համար։ Ցանկացած քաղաք ավելի գեղեցիկ և հետաքրքիր է դառնում արևի շողերի ներքո և կանաչով պատված։
Հագեցեք պաղպաղակով
Կարծում ենք, այս դեպքում ոչինչ բացատրել պետք չէ։ Վերցրեք դույլով պաղպաղակ (այո, հենց դույլով), մի հետաքրքիր գիրք և գնացեք մոտակա այգին։ Ուրիշ ի՞նչ է պետք հրաշալի տրամադրության համար։
Փորձեք ավտոստոպը
Ինչու՞ ոչ։ Ճանապարհին ուղեկից գտեք ու միասին ճանապարհորդեք։ Կարող եք միմյանց պատմել ձեր ճանապարհորդություններից։ Հավատացեք, այս փորձը երկար կհիշեք։