Իսպանական ափի մարդաշատ լողափերը, Ֆրանսիական Ռիվերան և Շարմ Էլ Շեյխը հագնեցրել են բազմաթիվ զբոսաշրջիկների: Skyscanner զբոսաշրջային պորտալի խմբագիրները իրենց ընթերցողներին առաջարկել են 7 նոր ուղղություն, որոնք կարող են հայտնի դառնալ 2015 թվականին:
1. Կոմորոսյան կղզիներ-մշակութային բազմազանությունը և բնական հարստութունը անտարբեր չեն թողնի էկզոտիկ գեղեցկությունը գնահատող ոչ ոքի:
2. Գայանա-պետություն գեղեցիկ արևադարձային անտառներով և բազմազան կենդանական աշխարհով:
3. Բուտան-լեռնային թագավորություն՝ հրաշագեղ բնապատկերներով և իրական տիբեթյան մշակույթով, որտեղ այցելելիս պետք է պատրաստ լինել երկար քայլելուն:
4. Հյուսիսային Կորեա- 2010 թվականից Համհին քաղաքը պաշտոնապես բաց է օտարերկրացի զբոսաշրջիկների առջև, ովքեր ցանկանում են ացելել աշխարհի ամենաանհասանելի երկիրը:
5. Տաջիկստան-Ձմեռային սպորտաձևերի սիրահարները պետք է իրենց ուշադրութունը սևեռեն երկրի լեռնադահուկային առողջարաններին:
6. Ռաս Էլ Հայմա էմիրություն, ԱՄԷ- տեղական լողափերը չեն զիջում մյուս էմիրությունների ափերին, սակայն, զբոսաշրջիկների քիչ քանակությունը կօգնեն հեշտությամբ ազատ տեղեր գտնել:
7. Տրիստան դա Կունյա- ամենամեկուսի մարդաբնակ կղզին աշխարհում: