Շատ զբոսաշրջիկների մոտ ստեղծվել է կեղծ կարծրատիպեր Թաիլանդի մասին: CNN-ը ներկայացնում է 7 ամենահայտնի առասպելները Թաիլանդի մասին:
1. «Սառույցը վնասակար է կյանքին»
Քիչ թայլանդցիներ են ջուրը խմում ծորակից: Եթե զբոսաշրջիկը անհանգստանում է ջրի անվտանգության համար, ապա կարող են մեջտեղը փոսիկ ունեցող սառույցի խորանարդներ փնտրել, դրանք արտադրում են ֆիլտրացված ջրի արտադրությունում և դրանք ամբողջովին անվտանգ են: Այսինքն, պարտադիր չէ շոգին խմել կոլա: Սովորաբար զբոսաշրջիկները հրաժարվում են սառույցից, ենթադրելով, որ այն պատրաստված է ոչ ֆիլտրացված ծորակի ջրով, դրա համար էլ հյուրանոցի անձնակազմը չի առաջարկում սառույց: Թայվանցիները սիրում են սառույցով գարեջուր, այդ իսկ պատճառով զբոսաշրջիկները, ցանկության դեպքում բարից դուրս գալով հյուրանոցի տարածքից դուրս, կարող են սառույց գտնել:
2. «Բոլոր միայնակ տղամարդ զբոսաշրջիկները սեքս խորհրդանիշներ են»
Եթե տղամարդը, որը ուղևորվել է Թաիլանդ առանց ընկերախմբի, ապա նրան կընդունեն որպես սեքս-զբոսաշրջիկ, պետք չէ զարմանալ: Եթե անգամ զբոսաշրջիկը հանգրվանում է այն հյուրանոցում, որը հեռու է «կարմիր լապտերների» գոտուց, իրեն ամեն դեպքում կարող են առաջարկել գիշերը անցկացնել աղջկա հետ:
3. «Թաիլանդում բացակայում է խուլիգանությունը»
Իհարկե Թաիլանդում խուլիգաններ կան: Օրինակ տուկ-տուկը զանազան միջոցներից մեկն է հաճախորդներին թալանելու համար և այլն: Բայց շատ թայլանդցիներ ընկերասեր և շփվող են: Ի դեպ, շատերը հաճույքով շփվում են անգլերեն լեզվով և զբոսաշրջիկներին տեղեկացնում են այս կամ այն բանի մասին:
4. «Թաիլանդում ամեն ինչ էժան է»
90-ական թվականներին Բանգկոկում հնարավոր կլիներ գտնել հյուրանոցային համար մեկ գիշերվա համար, որը արժեր 10 դոլլար, սակայն այժմ ժամանակները փոխվել են: Բայց համեմատած Բանգկոկի, Տոկիոյի կամ Սինգապուրի հինգաստղանի հյուրանոցների հետ, Թաիլանդում հինգաստղանի հյուրանոցը արժե շատ էժան: Թանկ չի լինի նաև թայլանդական արագ սնունդը, շուկայի կամ Բանգկոկի փողոցների մթերքը. այս մոտեցումով զբոսաշրջիկը գտնվում է նույն հարթության վրա տեղաբնիկի հետ: Ինչ վերաբերում է շոփինգին, ապա այն էժան է շուկաներում և առևտրի կենտրոններում:
5. «Միշտ կարելի է լուծել պրոբլեմները փողի միջոցով»
Կա կարծիք, որ թայվանցի ոստիկանները կարող են որոշակի գումարի դիմաց «աչք փակել» ավտոճանապարհային երթևեկության խախտումների վրա: Սակայն քիչ թվով ոստիկաններն են համաձայնվում «չնկատել» առևտուրը, ծխելը, թմրանյութերի առք ու վաճառքը և անգամ Կոխ ֆա Նգեն (Koh Pha Ngan), որտեղ հավաքվում են երեկույթների սիրահարները: Այդ տեսակ հանցագործությունները լուրջ պատժի են արժանանում:
6. «Թաիլանդում հագիստը այնքան էլ հարմարավետ չի երեխաների համար»
Թաիլանդը ստեղծել է հանգստի անցկացման այնպիսի հեղինակություն բոլոր նրանց մոտ, ովքեր ցանկանում են զվարճանալ, սեքս, զբոսաշրջիկներ և այլն, բայց ոչ հարմարավետ՝ ընտանեկան, ինչպես նաև երեխաների հետ հանգստի համար: Սակայն այստեղ շատ են սիրում երեխաներին և նրանց համար կա մասայական հետաքրքիր տեսարժան վայրեր և զվարճանքի կենտրոններ: Անգամ Պատայում կա հատուկ զբաղմունք երեխաների համար, աքվապարկ, քարտինգ և լունա-պարկ: Հյուրանոցների մեծամասնությունը նախատեսված են ընտանեկան հանգստի համար:
7. «Փողոցում մուրացկաններին գումար տալով նրանց կօգնեք»
Մուրացկանությամբ, ծաղիկ վաճառող կամ թերթ վաճառող երեխաներին գումար տալ, ցանկանալով օգնել նրանց, հարկավոր չէ: Bangkok Post թերթի տվյալներով՝ մուրացկան երեխաներին օգնելու փոխարեն ավելի լավ է գումար տրամադրել որևէ տեղական կազմակերպության, որը փորձում է փողոցներից հավաքել երեխաներին: