Մեծ Բրիտանիայում և Բրիտանական Համագործակցության երկրներում տոնում են Ելիզավետա II թագուհու գահակալման «ադամանդե» հոբելյանը: Տոնի կապակցությամբ Միացյալ Թագավորությունում չորս օրը հայտարարվել է հանգստյան օր, որի ընթացքում Բրիտանիայի բնակիչները կարող են այցելել մի շարք միջոցառումներ` նվիրված թագուհուն` տոնավաճառներ, ներկայացումներ և այլ իրադարձություններ: