Վեցը օգտակար հավելված լեռներում հանգստի համար

Այս հավելվածների օգնությամբ դուք միշտ կարող եք իմանալ լեռնադահուկային առողջարանների եղանակի տեսությունը, խնայել հյուրանոցներում, սահուղիներում և լեռնադահուկային դասերում, ինչպես նաև՝ պլանավորել ուղևորության համար հարմար երթուղի:

Ski & Snow Report

Ski & Snow Report

• Տեղեկություն է պարունակում ավելի քան երկու հազար լեռնադահուկային առողջարանների մասին, այդ թվում՝ եվրոպական, ամերիկյան և ռուսական: Ցույց են տրված կոնտակտները, տվյալներ վերելակների քանակի մասին (դրանց գտնվելու վայրը նշված է քարտեզում):

•  Ներկայացնում է եղանակի տեսությունը  հինգ օր առաջվանից, հայտնում է այն մասին, թե որքան ձյուն է տեղացել սահուղու տարբեր հատվածներում:

• Տեղեկացնում է առաջիկա տեղումների մասին:

Հասանելի է  iPhone-ի, Android-ի համար:

Արժեքը՝ անվճար:

IsKI

ISKI

• Տեղեկատվություն է պարունակում Եվրոպայի, Ամերիկայի և Կանադայի լեռնադահուկային առողջարանների մասին:

• Ներկայացնում է եղանակի տեսությունը, տվյալներ է տրամադրում ձյան ծածկույթի վիճակի, մոտակա սահուղիների, վերելակների, լեռնադահուկային դպրոցների և սպորտային խանութների  մասին:

• Հնարավորություն  է տալիս պլանավորել տեղաշարժման հարմար երթուղի սահուղիների, առողջարանների և օդանավակայանների  միջև:

Հասանելի է iPhone-ի համար:

Արժեքը՝ անվճար:

Snow Fitness Workouts

SnowSweatWorkout

• Պարունակում է ավելի քան հարյուր անհատական ֆիթնես մարզումների ծրագրերի բազա, որոնց համար պետք չեն մարզասարքեր:

• Առկա է վարժություն՝ մկանային խմբերի համար ակտիվ հրահանգներով՝ ներգրավված սահքում:

Հասանելի է   iPhone 5 և 5s-ի, iOS 7.0-ով  iPad և iPod Touch-ի համար:

Արժեքը՝ 99 ռուբլի:

Liftopia Ski Reports

Liftopia Ski Reports

• Պարունակում է տեղեկատվություն 150 առողջարանների դահուկուղիների բացառիկ զեղչերի  և լեռնային դահուկներով ու սնոուբորդներով սահքի դասընթացների մասին:

• Թույլ է տալիս ամրագրել վերելակի տոմսեր օնլայն և պահպանում է վաուչերը կամ էլեկտրոնային տոմսը հեռախոսում:

• Ներկայացնում է եղանակի տեսությունը, տվյալներ է տրամադրում ձյան ծածկույթի վիճակի, տեղանքի ռելիեֆի և ձեզնից ոչ շատ հեռու գտնվող լեռնադահուկային առողջարանների մասին:

• Թույլ է տալիս ընտրյալների մեջ ավելացնել հյուրանոցներ և առողջարաններ և ստանալ դրանցից հատուկ առաջարկներ:

Հասանելի է  iPhone-ի, iPad-ի, iPod Touch-ի համար:

Արժեքը՝ անվճար:

Chamonix

Chamonix

• Ցույց է տալիս Շամոնի լեռնադահուկային սահուղիների նախագիծը և լոկալիզացնում է ձեր դիրքը դրանցում GPS-ի տվյալներով:

• Պարունակում է տեղեկատվություն սահուղիների բացման ժամանակի, վերելակների աշխատանքների մեկնարկի և ավարտի  մասին: Կա քաղաքի քարտեզը՝ ավտոբուսների և գնացքների ժամաակացույցով:

• Թույլ է տալիս համալրել դահուկուղու հաշիվը օնլայն, ինչպես նաև՝ տեսնում է վեբ տեսախցիկների պատկերները, որոնք տեղադրված են սահուղիներում:

Հասանելի է  iPhone-ի, iOS 5.0-ով iPad և iPod Touch-ի համար: Օպտիմիզացված է  iPhone 5-ի համար:

Արժեքը՝ անվճար:

Courchevel

courchevel

• Ցույց է տալիս Կուրշևելի ինտերակտիվ քարտեզը և լոկալիզացնում է ձեր գտնվելու վայրը  GPS-ի տվյալներով:

• Պարունակում է Կուրշևելի  բոլոր խանութների և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների հասցեների բազան:

• Թույլ է տալիս շտապ կապ հաստատել փրկարարների հետ:

• Հայտնում է, թե հավելվածը ակտիվացրած ձեր ընկերներից ով է տվյալ պահին գտնվում Կուրշևելի սահուղիներում:

Հասանելի է  iPhone 5 և 5s-ի, iOS 5.0-ով iPad և iPod Touch-ի համար:

Արժեքը՝ անվճար:

You might also like