6 կեղծ տեսարժան վայր, որոնցով գրավում են զբոսաշրջիկներին
Տեսարժան վայրեր, որոնք գերագնահատված են զբոսաշրջիկների կողմից․․․
Դյուրահավատ և հետաքրքրասեր զբոսաշրջիկները պատրաստակամորեն վճարում են անսովոր և կարևոր վայրերում լինելու համար։ Դրանից անխղճորեն օգտվում են բոլոր նրանք, ովքեր կարող են որևէ շահ ունենալ՝ առաջարկելով կասկածելի, երբեմն էլ՝ կեղծ տեսարժան վայրեր։
6. Կոլումբոսի ծննդավայրը
Պաշտոնական ուղեցույցներում նշված է նվազագույնը 6 վայր Իտալիայում և Իսպանիայում, որտեղ ծնվել է Քրիստափոր Կոլումբոսը։ Մի տուն կա Գենուայում, որը կառուցվել է 17-18 դարերում, բայց գիդերը պնդում են, որ հենց այստեղ է մեծացել 1451 թվականին ծնված ճանապարհորդը։ Բացի այդ, օրիգինալ տունը չի էլ մնացել, դա վերակառուցված տարբերակն է։ Լաս Պալմաս դե Գրան Կանարիայում ևս կա Կոլումբոսի տունը, որը վերածվել է ծովագնացների թանգարանի։ Այստեղ նա միայն մեկ անգամ գիշերել է նավի վերանորոգման ժամանակ։ Այս տունը ևս վերակառուցված է, այնպես որ՝ պատերը ոչ մի նման բան չեն հիշում։
5. Հիսուս Քրիստոսի գերեզմանը
Մի քիչ քիչ է Քրիստոսի գերեզմանների թիվը՝ 5, որոնցից 3-ը գտնվում են Երուսաղեմում, իսկ երկուսը՝ Սուրբ Երկրի սահմաններից դուրս։ Դրանցից մեկն, օրինակ, Ճապոնիայի հարավում գտնվող Սինգո գյուղում է։ Տեղացի քրիստոնյաները հավատում են, որ այդ գյուղում Աստծո որդին ապրել է մինչև 106 տարեկանը և մահացել բնական մահով, իսկ Երուսաղեմում խաչել են նրա եղբորը՝ Իսուկիրիին։
Աստվածաշնչում նկարագրված իրադարձությունները տեղի են ունեցել նրա՝ իր ծննդավայր, Տոկիո և Մերձավոր Արևելք կատարած այցի ժամանակ։ Իսկ եղբոր հետ կատարվածից հետո նա Սիբիրով և Ալյասկայուվ վերադարձել է տուն։ Քրիստոսի ևս մեկ անսպասելի գերեզման գտնվում է հնդկական Քաշմիր նահանգում։ Այստեղ թաղված է մահմեդական սուրբ Յուզ Ասաֆան, որին նույնացնում են Հիսուսի հետ։
4. Նորակառույց Սթոունհենջը
Սթոունհենջի հնագույն հսկա քանդակները չեն դադարում տանջել գիտնականներին, ովքեր շարունակում են դրանց ծագման նոր վարկածներ առաջարկել՝ աստղագիտական օրացույց, դրուիդների սրբավայր, հոգևոր գործունեությունների կենտրոն, գերեզմանատուն։ Սակայն այժմ զբոսաշրջիկները տեսնում են 20-րդ դարի նորակառույց․ 1958 թվականին Սթոունհենջը ամբողջովին քանդել են և կրկին բետոնից կառուցել տեխնիկայի օգնությամբ։ Բացի այդ, մինչ այդ էլ հնագետները բազմիցս տեղաշարժել են քարերը, այնպես որ՝ դրուիդների ժամանակ դրանք բոլորովին այլ կերպ են կանգնած եղել։
3. Ցրտի բևեռ
Էքստրիմի սիրահարները ոգևորությամբ գնում են տուրեր դեպի Յակուտիայի Օյմյակոն շրջան որը ճանաչվել է ամենացուրտ վայրն աշխարհում։ Հյուսիսային խուլ գյուղի համար զբոսաշրջիկները միակ ուրախությունն են։ Նրանք հյուրերին ցուցադրում են ծեսեր և սովորույթներ, բնական գեղեցկություններ, բնականաբար, ոչ անվճար։ Յակուտիայի տոներին և փառատոններին մասնակցում են մեծ թվով մարդիկ տարբեր երկրներից։
Ընդ որում, Օյմյակոնն ունի նաև մրցակից՝ Վերխոյանսկը, որտեղ ևս տեղադրված է «Ցրտի բևեռ» նշանը, և կա համապատասխան թանգարան։ Ռեկորդային ցածր ջերմաստիճան գրանցվել է հենց այստեղ 1885 թվականին՝ թեև տարբերությունը ընդամենը 0,1 °С է։ Բայց այդ հին վեճը զբոսաշրջիկներին միայն օգուտ է տալիս։ Ըստ էության՝ ոչ ոք այստեղ նրանց չի խաբում, երկու դեպքում էլ կարելի է սառցակալել, իսկ մրցակցության պայմաններում ենթակառուցվածքներն ու ժամանցը ավելի լավ և բազմազան է դառնում։
2. Լոխնեսյան չտեսնվածը
Առեղծվածային հրեշը, ում ոչ ոք չի էլ տեսել, գրավում է դեպի Շոտլանդիայի Լոխ Նեսս լիճը բազմաթիվ զբոսաշրջիկների։ Նրա մասին շշուկները պտտվում են դեռևս հռոմեական լեգիոներների ժամանակներից, իսկ 20-րդ դարի 30-ական թվականներին տեղաբնակների պատմությունները իսկական զբոսաշրջային խայծ դարձան։ Այստեղ սկսեցին գալ Նեսսին տեսնել ցանկացողները, լճի շրջակայքը բարելավվեց, հայտնվեցին հյուրանոցներ, ռեստորաններ, հուշանվերների խանութներ, նավակների և մոտորանավակների վարձակալման կետեր։ Իրականում, այդ ճանապարհորդությունից հրաշքներ սպասել պետք չէ․ բնությունն այստեղ սովորական է, շրջակայքը՝ աչքի չընկնող։ Եթե, իհարկե, բախտներդ չբերի ու չտեսնեք հրեշին։
1. Վերոնան, որտեղ մեզ իրադարձություններն են դիմավորում
Շեքսպիրը ընտրել է Վերոնան՝ որպես Ռոմեոյի և Ջուլիետի մասին պատմող ողբերգության վայր։ Եվ արդեն տարիներ շարունակ զբոսաշրջային մեծ խմբեր ջանում են այցելել այստեղ, տեսնել Ջուլիետի պատշգամբը, լինել նրա գերեզմանի մոտ։ Ընդ որում, ոչ մի տեղ չի հիշատակվում, որ երիտասարդ սիրահարների մասին պատմությունը ընդամենը գրական ստեղծագործություն է։ Թեև Վերոնան գեղեցիկ քաղաք է, և պետք չի այստեղ այցելել միայն հայտնի պատշգամբի համար։