5 333 դոլար Սաուդյան Արաբիայից․ Ո՞վ է ավելի շատ ծախսում
Միջին վիճակագրական զբոսաշրջիկը ծախսում է 1 793 դոլար, Սաուդյան Արաբիայի քաղաքացիները՝ 5333 դոլար։
Զբոսաշրջիկների շրջանում ամենաշատ ծախսողները Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Չինաստանի քաղաքացիներն են։ Այդ արդյունքն է գրանցել ուսումնասիրությունը, որը անցկացրել են Visa միջազգային վճարային համակարգի փորձագետները։ Global Travel Intentions Visa Global հետազոտությանը մասնակցել են 15 000 մարդ աշխարհի 27 երկրից։ Ստացված տվյալների հիման վրա կազմվել է աշխարհի ամենածախսող զբոսաշրջիկների թոփ-5-ը։ Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրել են Սաուդյան Արաբիայի ճանապարհորդները։ Օտարերկրյա ճանապարհորդության ընթացքում այդ երկրի քաղաքացիները միջինում ծախսում են 5 333 ԱՄՆ դոլար։ Այդ գնի մեջ են մտնում թռիչքի, բնակության, ինչպես նաև՝ ընթացիկ ծախսերը։
Դրանից քիչ ծախսում են Քուվեյթի զբոսաշրջիկները։ Իրենց 3 143 դոլարով նրանք բավարարվել են երկրորդ տեղով։ Երրորդ տեղում Չինաստանի զբոսաշրջիկներն են։ Նրանք մեկ ճանապարհորդության համար ծախսում են 2 988 դոլար։
Թոփ-5-ում հայտնվել են նաև ավստրալիացիները, ովքեր զրկվում են 2 745 դոլարից մեկ ճանապարհորդության ընթացքում, և Արաբական Էմիրությունների բնակիչները՝ 2 722 դոլար։
Visa-ի փորձագետները նաև պարզել են, որ միջին զբոսաշրջիկը մեկ ճանապարհորդության ընթացքում ծախսում է 1 793 դոլար։ Սակայն առաջիկայում այդ ցուցանիշը կարող է աճել։
Հետաքրքիր է, որ զբոսաշրջիկների 87%-ի մոտ ուղևորությունից հետո մնում է այլ երկրի արժույթով գումար։ Միջինում դա համարժեք է 123 դոլարի։ Եվ միայն զբոսաշրջիկների 29%-ն է փոխում այդ արտարժույթը։