Հնդկաստանի խոշորագույն Ռաջինստան նահանգում գրանցվել է ռեկորդային շոգ․ ջերմաչափի ցուցիչը բարձրացել է մինչև +51 °C։ Օդերևութաբանական պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է, մասնավորապես, Պհալոդի քաղաքում։
Հնդիկ օդերևութաբանները զգուշացնում են՝ առաջիկա մի քանի օրը ջերմաստիճանը ավելի կբարձրանա և չեն բացառում նոր ռեկորդներ։ Սպառնալիքի ամենաբարձր մակարդակը սպասվում է երկրի հյուսիս-արևմուտքում, որտեղ ջերմաչափի սյունը կբարձրանա +47 °C-ից բարձր։
Նշենք, որ Հնդկաստանի զբոսաշրջային նահանգներում ջերմաստիճանը այդքան էլ բարձր չի։ Օրինակ, Գոայում այն չի գերազանցում +33 °C-ը։