5 միջոց սեփական հանգիստը փչացնելու համար

Նրանց համար, ովքեր պատրաստվում են մեկնել հանգստի, առաջարկում ենք գիտելիքների պահեստ, որը կօգնի հեշտությամբ և, գլխավորը, հաստատապես փչացնել հանգիստը: Ընդ որում, ոչ միայն ինքներդ ձեզ, այլև՝ հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր գտնվում են ձեր շուրջը:

vs2

Վատ խորհուրդ №1. ոչինչ մի՛ պլանավորեք

Մենք բոլորս հոգով ազատասեր ճանապարհորդներ ենք: Ինչո՞ւ նախապես պլանավորել հանգիստը, երբ կարելի է ձեռք բերել ուղեգիր մի ընկերությունից, որը որևէ անհեթեթ պատահականությամբ մոռացել է լիցենզիա ձեռք բերել: Ինչո՞ւ ընտրել երթուղի՝ հաշվի առնելով սննդի կամ կացարանի, սպասարկման մակարդակի, սեփական տարիքի, առողջական վիճակի և ֆիզիկական պատրաստվածության  նման ծիծաղելի գործոնները: Դա տարբերակ չէ: Պարզապես գնացեք և գումարի կապոցը տվեք զբոսաշրջային գործակալության գանձապահին, գուցե ձեր բախտը բերի:

Վատ խորհուրդ №2. միշտ կապի մեջ մնացե՛ք

Եվ թող ողջ աշխարհը սպասի. սա ձեզ համար չէ: Մեկնում եք հանգստի՞, չմոռանաք ձեզ հետ տանել բոլոր հնարավոր գաջեթները, միացնել ռոումինգը և մշտապես այցելել ինտերնետ սրճարան:

Այլապես ի՞նչ: Հանգիստը, իհարկե տարվա մեջ մեկ անգամ է, բայց կյանքի համար կարևոր է մշտապես ստուգել աշխատանքային էլեկտրոնային փոստը և իմանալ, թե «ինչ կա չկա» սոցիալական ցանցերում:

Վատ խորհուրդ №3. աշխատե՛ք

Երկար մի նստեք առանց գործի: Շարունակեք կիսատ թողած վերանորոգումը, տեղափոխություն կազմակերպեք, տան ընդհանուր մաքրում, իսկ ավելի լավ է՝ ամեն ինչ միանգամից: Փոխարենը կահույքը տեղափոխելու, պաստառներ և մաքրող միջոցներ գնելու ընդմիջումներին կարելի է մաքուր խղճով եզրափակել. «Ես նույնիսկ չեմ էլ հիշում, թե երբ եմ վերջին անգամ հանգստացել»:

vs1

Վատ խորհուրդ №4. չափազանց խնայ՛եք

Ինչի՞ն են պետք այդ ավելորդ ծախսերը: Լավ է, երբ մարդ խնայող է, հատկապես հաճելի է, որ նա ժլատ է:

vs4

Հանգիստը հանգիստ, բայց պետք չէ համտեսել բոլոր նրբախորտիկները, մասնակցել էքսկուրսիաների, այցելել թանգարաններ, գնել հուշանվերներ ընկերների և ծանոթների համար: Դուք ամբողջ տարին գումար եք հավաքել հանգստի համար, իսկ հիմա պարզապես ծախսե՞լ այն:

Վատ խորհուրդ №5. մեկնե՛ք ճանապարհորդության ում հետ պատահի

Պետք չէ նախապես ճանապարհի ուղեկից գտնել, պայմանավորվել համատեղ հանգստի մասին: Ի՞նչ խնդիր, որ ձեր ուղեկիցը ձանձրալի է կամ առհասարակ ձեզ դուր չի գալիս: Փոխարենը՝ հանգստի ժամանակահատվածը լավ համընկել է:

vs3

Ինչպես տեսնում եք՝ կան բազմաթիվ միջոցներ հանգիստը փչացնելու համար: Իսկ կյանքը ավելի հեշտացնելու համար՝ խնայելով  գումար և ժամանակ, պլանավորեք ձեր հանգիստը և օգտվեք մեր կայքում տեղ գտած նորություններից և խորհուրդներից:

You might also like