Կանիբալիստական ռեստորան՝ Ճապոնիայում
«Nyotaimori»-ն, ինչը նշանակում է «կանացի մարմին», մեր կարծիքով կարելի է համարել ամենատարօրինակ ռեստորանը աշխարհում: Ճապոնական այս ռեստորանում մատուցում են սուշի և սաշիմի, բայց՝ կնոջ մարմնում: Ընդ որում, մարմինը պատրաստված է մթերքներից և մատուցվում է վիրահատական սեղանի վրա, որի շուրջ հավաքվում են ռեստորանի այցելուները: Դուք կարող եք կտրել «մարմնից» ցանկացած հատված և ուտել այն ամենը, ինչ կգտնեք նրա ներսում: Ընդ որում, մարմինը կտրատելիս դրանից արյուն կհոսի, բոլոր «օրգանները» ուտելի են և, համաձայն կարծիքների, համեղ պատրաստված: Դա իսկական տոն է կանիբալների համար:
Ռեստորան-զուգարան՝ Թայվանում
Դուք երբևէ լսե՞լ եք, որ մարդիկ ուտեն զուգարանակոնքի մեջից և դրանից մեծ բավականություն ստանան: Մարտոն Թեմա կոչվող ռեստորանը (Marton Theme Restaurant) Թայվանի Կաոսինգ քաղաքում (Kaoshiung) իսկապես զուգարանի տեսք ունի և շատ հայտնի է ոչ միայն զբոսաշրջիկների, այլև՝ տեղաբնակների շրջանում: Զուգարանակոնքի տեսքով գույնզգույն նստատեղերը և մնացած ամեն ինչը այս ռեստորանում հիշեցնում է ամենաավանդական զուգարանը: Նույնիսկ ուտեստը մատուցվում է զուգարանակոնքի տեսքով հատուկ սպասքով: Ռեստորանի անվանումը ծագում է չիներեն Մատոնգ բառից, ինչը նշանակում է զուգարան: Սնունդը այս ռեստորանում բավականին մատչելի է՝ $6-ից $10 դոլար:
Ռեստորան օդում՝ Բելգիայում
Ընթրիքը օդում Բրյուսելի այս ռեստորանի թեման է, որը մեկ սեղանի շուրջ կարող է սպասարկել մինչև 22 մարդու օդում 45 մետր բարձրության վրա: Հատուկ դիզայնով սեղանը և աթոռները բարձրացնում են վերամբարձ կռունկով: Այս ընթրիքը կարժենա 8 հազար եվրո, և հիշեք, որ անպայման պետք է կապեք ամրագոտիները ընթրիքի ընթացքում:
«Մութ» ռեստորան՝ Չինաստանում
Այս մութ ռեստորանը Չինաստանում բացվել է դեռևս 2006 թվականի դեկտեմբերի 23-ին: Այն գտնվում է Պեկինում, նրա ինտերիերը ամբողջովին ներկված է սև գույնով: Հաճախորդներին դիմավորում են սևազգեստ մատուցողները՝ գիշերային տեսանելիության ակնոցներով: Այս ռեստորանում արգելված է լուսարձակ, հեռախոս և նույնիսկ ցերեկային լույսով ժամացույց օգտագործել: Ձեզ կտեղավորեն սև սենյակում և կմատուցեն ձեր ընթրիքը ամբողջովին մթության մեջ: Միայն ձեր համային ընկալիչները կօգնեն հասկանալ՝ ուտեստը համեղ է, թե ոչ:
Ռեստորան-գերեզմանոց՝ Հնդկաստանում
Հնդկաստանի Ահմադաբադի «New Lucky» ռեստորանը հայտնի է իր թեյով, համեղ հնդկական խոհանոցով և սեղանների միջև առկա գերեզմանաքարերով: Ռեստորանի սեփականատերը կառուցել է այն հին գերեզմանատան տարածքում և չգիտի, թե ովքեր են այնտեղ թաղված: Հաճախորդներին դուր է գալիս այս թեման, և, ըստ սեփականատիրոջ, այն հաջողություն է բերում և՛ իրեն, և՛ նրանց: