5 խորհուրդ, որոնք ձեր ճանապարհորդությունը ավելի հարմարավետ կդարձնեն

Եթե հարցում անցկացնենք, մարդկանց 80%-ը կպատասխանի, որ իրենց սիրելի հոբբին ճանապարհորդությունն է։ Աշխարհը ճանաչելն ու մտահորիզոնը լայնացնելը այսօր ավելի է հեշտացել։ Ձեզ ենք ներկայացնում հինգ խորհուրդների ցանկ, որոնք յուրաքանչյուր ճանապարհորդություն կդարձնեն ավելի հարմարավետ և հաճելի՝ վերացնելով մի քանի սխալներ, որոնք թույլատրում են սկսնակ ճանապարհորդները։

1. Check-in

 Խոսքը  Swarm  ծրագրի ու այնտեղ չեքին լինելու մասին չէ, այլ՝ չվերթին նախնական օնլայն գրանցման մասին։ Շատերը այդ մասին գիտեն, բայց դրան մեծ ուշադրություն չեն դարձնում։ Բայց տանը  5 րոպե ծախսելով՝ դուք կխնայեք օդանավակայանում սպասելու մի քանի ժամերը։ Այս գործառույթը հատկապես օգտակար է նրանց, ովքեր չեն սիրում ժամանակ վատնել հերթերի մեջ և իրենց ամեն րոպեն հաշվարկված է։

2. Պլանավորում

Յուրաքանչյուր ճանապարհորդություն պետք է սկսել պլանավորումից։ Այնտեղ ընդգրկեք ինչպես տրիվիալ  զբոսաշրջային օբյեկտները, այնպես էլ՝ ոչ ստանդարտ վայրերը, որոնք, հաճախ, ավելի հետաքրքիր ու կոլորիտային են լինում։ Մենք խորհուրդ ենք տալիս ցանկում ընդգրկել հետաքրքիր ռեստորաններ, բայց պարտադիր չէ, որ դրանք լինեն միշլենյան, որտեղ պետք է 3 ամիս առաջ գրանցվել, այլ՝ փոքրիկ տեղական սրճարաններ, որտեղ հարմարավետ է ու համեղ։  Նման վայրեր գտնելու համար օգտվեք  tripadvisor ծառայությունից կամ անցեք  ինստագրամյան հեշթեգերով։ Երբեմն գրավիչ լուսանկարների ներքո թաքնված են լինում իսկապես հետաքրքիր վայրեր, որոնք չեք գտնի ոչ մի հոդվածում։

3. Շոփփինգ

Ճանապարհորդության ընթացքում շոփփինգին մարդիկ տրամադրում են մեկ, որպես կանոն, վերջին օրը։ Ոչ ոք չի սիրում շրջել տեսարժան վայրերով և լուսանկարվել՝ տոպրակները ձեռքին։ Բայց թողնելով շոփփինգը վերջին, ամենախառը օրը՝ մենք հաճախ մոռանում ենք գնել ամենաանհրաժեշտ բաները, կամ, ընդհակառակը, գնում ենք ավելորդ իրեր։ Այդ պատճառով, եթե դուք փորձում եք հագուստ ճանապարհորդության ընթացքում, խորհուրդ ենք տալիս լուսանկարել դրանք: Երեկոյան լուսանկարները նայելիս դուք կկողմնորոշվեք՝ արժի արդյոք վերադառնալ դրանց հետևից, թե ոչ։ Այս միջոցը կօգնի խնայել ձեր ժամանակ և, ինչու ոչ, նաև գումարը։

4. Լողազգեստը՝ ձեռքի ուղեբեռում

купальник лето 2016

Եթե դուք մեկնում եք տաք երկրներ, ապա հոգ տարեք, որ լողազգեստը լինի ձեզ շատ մոտ։ Հյուրանոցում ընդունելությունը լինում է  14.00-ից հետո։ Իսկ եթե դա սեզոնի պիկն է և դուք ժամանել եք առավոտյան չվերթով, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեք մի քանի ժամ սպասել ազատ համարի։ Իմանալով այս նրբության մասին՝ անմիջապես սկսեք ձեր հանգիստը, պարզապես հանեք լողազգետսն ու գնացեք լողափ։ Եթե անգամ դուք հոգնել եք թռիչքի ընթացքում, ավելի լավ է լիցքաթափվել ու հանգստանալ  լողափում, քան թթված դեմքով նստեք ընդունարանում։

5. Մի գնեք հուշանվերներ կենտրոնում

сувенирный магазин

Բոլորը գիտեն, որ զբոսաշրջային վայրերին մոտ հուշանվերները թանկ են լինում, բայց, այնուամենայնիվ, գնում են դրանք հենց այնտեղից։ Գնեք դրանք այնպիսի վայրերից, որտեղ քիչ են զբոսաշրջիկները, օրինակ՝ կենտրոնից հեռու գտնվող խանութներից։ Կամ գնեք անհատներից, որոնց մոտ մի քանի եվրոյով մատչելի կլինի, բայց որակն էլ չի զիջի խանութների ապրանքների որակին։ Վերջիվերջո, բոլոր հուշանվերները պատրաստվում են նույն վայրում։

You might also like