Եթե նույնիսկ դուք սիրում եք սուր զգացողություններ ապրել, ապա, ամենայն հավանականությամբ, այս վտանգավոր վայրերի մասին տեղեկատվությունը ձեր մեծամասնության համար բավարար կլինի, որպեսզի չփորձեք ինքներդ:
Այսպիսով, գրավիչ զբոսաշրջային ուղղությունների փոխարեն այսօր մենք ձեզ կառաջարկենք վայրերի ցանկ, որտեղ դժվար թե ցանկանաք այցելել:
ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ՄԵԾ ԱՂԲԱԲԻԾ
Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում գտնվում է աղբի մայրցամաքը կամ Pacific Trash Vortex-ը, որն իրենից ներկայացնում է պլաստիկի և այլ թափոնների հսկայական կուտակում Հյուսիսային Խաղաղօվկիանոսյան ընթացիկ համակարգերի ջրերը: Աղբի մայրցամաքի ճշգրիտ չափը հայտնի չէ, բայց, բնապահպանների գնահատմամբ, այստեղ կենտրոնացած է ավելի քան 100 միլիոն տոննա աղբ, իսկ բիծը՝ ինքը, զբաղեցնում է 700 հազար քառակուսի մետր տարածք, որը մակերեսով հավասար է ամերիկյան Տեխաս նահանգին: Ամենավատն այն է, որ այս օվկիանոսային աղբակույտի զգալի մասը պլաստիկե թափոններն են, որոնց տարրալուծման համար պետք են տասնամյակներ: Բծի ժշգրիտ ուրվագիծը տեսնել դժվար է, քանի որ այն բաղկացած է շատ մանր մասերից, որոնք գրեթե տեսանելի չեն անզեն աչքով: Դրանց մեծամասնությունը գտնվում է ջրի մակերևույթին: Եվ ամենասարսափելին այն է, որ կիսաքայքայված խցանները, շշերը և կրակայրիչները հայտնվում են ծովային կրիաների և ալբատրոսների ստամոքսում: Թունավոր նյութերը վնասում են անհամար կենդանիների՝ հանգեցնելով հորմոնալ խանգարումների և մուտացիաների:
ԴԺՈՂՔԻ ԴԱՐՊԱՍՆԵՐ, ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ
Թուրքմենստանի Դարվազա գյուղում գտնվում է մեծ գազի խառնարան, որի տրամագիծը շուրջ 60 մետր է, իսկ խորությունը՝ շուրջ 20 մետր: 1971 թվականին խորհրդային երկրաբանների կողմից հայտնաբերվել է ստորերկրյա գազի մեծ կուտակում, սկսվել է տեղանքի ուսումնասիրությունները և հորատման արդյունքում երկրաբանները հանդիպել են ստորգետնյա դատարկության: Պեղումների պատճառով հողի չի դիմացել և փլվել է բոլոր սարքավորումների հետ միասին, իսկ հորում ձևավորվել է մի հսկայական փոս, որտեղից սկսել է գազ դուրս գալ: Գիտնականները որոշել են հրկիզել փոսը, հույս ունենալով, որ այնտեղ կուտակված գազը կայրվի և կմարվի: Բայց նրանք սխալվեցին. արդեն ավելի քան 40 տարի այն այրվում է գիշեր և ցերեկ: Տեղաբնակները և զբոսաշրջիկները բոցավառվող խառնարանը անվանում են Դժողքի դարպասներ:
ԱԼՆՎԻԿ ԹՈՒՆԱՎՈՐ ԱՅԳԻ, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
Անգլիայի Նորթալբերլենդ կոմսությունում կա Ալնվիկ անունը կրող զարմանալի բուսաբանական այգի, որտեղ հավաքված է աշխարհի ամենաթունավոր բույսերի մեծ հավաքածո, որոնք կարող են սպանել մարդուն: Զբոսաշրջիկներին թունավոր այգի թողնում են միայն գիդի ուղեկցությամբ, ով վերահսկում է, որ այցելուները ձեռք չտան վտանգավոր բույսերին: Այգու հավաքածուում են բելադոննան, մոլախինդը, ինչպես նաև՝ բույսեր, որոնք հումք են ծառայում տարատեսակ թմրանյութերի համար:
ՑԵԽԻ ՀՐԱԲՈՒԽՆԵՐ, ԱԴՐԲԵՋԱՆ
Ադրբեջանը զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը ցեխի հրաբուխների թվով. ընդհանուր առմամբ աշխարհում դրանց թիվը հասնում է 800-ի, որոնցից 350-ը գտնվում են այս երկրում: Դրանցից ամենամեծերը գտնվում են տեղի պետական պատմա-գեղարվեստական արգելանոցում՝ Գոբուստանում: Ցեխի հրաբուխները չեն համարվում վտանգավոր, բայց երբ դրանք ակտիվանում են և ժայթքում, դեպի երկինք հարյուրավոր մետրեր ցեխի, կավի և հրաբխային փոշու հետ դուրս են ժայթքում գազեր, որոնք կարող են բռնկվել՝ ձևավորելով հսկա ջահեր, որոնք տեսանելի են անգամ հրաբխից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Հրաբխային ժայթքումներով համաշխարհային ռեկորդակիր է Լոկբատան հրաբուխը, որը գտնվում է Բաքվից 18 կմ հարավ-արևմուտք:
ՄԱՀՎԱՆ ՈՒՂԻ, ԲՈԼԻՎԻԱ
Յունգաս նահանգի North Yungas Road ճանապարհի մի հատվածը, որը ունի 70 կմ երկարությւոն և բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասը կապում է Կորոյկոյին, այնքան վտանգավոր է, որ այն սկսել են անվանել Մահվան ճանապարհ: Միայն պաշտոնական տվյալներով՝ այստեղ տարեկան մահանում է 200 մարդ: Ճանապարհը կառուցել են պարագվայցի բանտարկյալները 1930-ական թվականներին Չակյան պատերազմի ժամանակ: Ճանապարհի երկայնքով ձգվում է 600 մետր խորությամբ անդունդ, իսկ ամենաբարձր կետով անցնելիս նրա եզրը իջնում է 3,6 կմ ցած: «Մահացու մայրուղու» լայնությւոնը երեք մետրից մի փոքր ավել է, բայց ամենանեղ մասով այստեղ դժվարությամբ է անցնում նույնիսկ մեկ մեքենան: Հարկ է նշել, որ ասֆալտապատ է Yungas Road-ի միայն մի հատվածը, այդ պատճառով շատ տեղերում նրա մակերեսը թրջվում է անձրևներից և սողանքներ առաջացնում: