Թերևս, յուրաքանչյուր ճանապարհորդ երազում է իր աչքերով տեսնել Գրանդ Կանյոնը, Մեծ Արգելախութը, Էվերեստ լեռը և այլ հայտնի բնական տեսարժան վայրեր։ Ստորև ներկայացված են 5 յուրօրինակ բնության հրաշալիք, որոնք գտնվում են Եվրոպայում և ավելի հասանելի են այցելության համար։
1. Մատերհոն գագաթ Փենինյան Ալպերում Շվեյցարիայի և Իտալիայի սահմանին. այս լեռը, որը խլել է ավելի քան 500 մարդու կյանք, համարվում է ամենավտանգավորներից մեկն աշխարհում;
2. Պիլա՝ Եվրոպայի ամենաբարձր ավազաթումբը, որտեղից անկրկնելի տեսարան է բացվում դեպի Ֆրանսիայի Արկաշոնի ծովածոցը;
3. Հյուսիսափայլ (Կանադա, Ալյասկա, Շոտլանդիա և Սկանդինավյան երկրներ);
4. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ հանդիսացող Գեյրանգեր ֆյորդը Նորվեգիայում;
5. Խորվաթիայի Պլիտվիցյան լճեր ազգային պարկը՝ մաքուր օդով, կուսական անտառներով և ջրվեժներով։