Լաս Վեգասում, որը գտնվում է Մոհավե անապատի կենտրոնում, որտեղ երբեք ձյուն չի գալիս, բացվել է բար, որը կառուցված է ամբողջովին սառույցից: Այստեղ ամեն ինչ սառցե է՝ պատերը, կահույքը, լամպերը, բաժակները և նույնիսկ գդալները:
Սեփականատերերի խոսքերով՝ բարի շինարարության և դիզայնի համար օգտագործվել է 80 տոննա սառույց: Բարը կոչվում է Minus 5, ինչը նշանակում է ոչ թե -5* Ցելսիուսով, այլ՝ -5*Ֆարենհեյթով, այսինքն՝ -20.5*С:
Մուտքի մոտ հյուրերին հագցնում են ջրաքիսի բաճկոն և անցկացնում մի քանի «տաք» սրահներով դեպի ամենացուրտ տեղը՝ բարի սեղանիկի մոտ, որտեղ մատուցում են թունդ կոկտեյլներ: