32-ամյա գործարար Էնդի Ջոնսոնը որոշել է օգնել զույգերին, ովքեր ցանկանում են կազմակերպել սուպերանսովոր ինտիմ ժամադրություն: Էնտուզիաստը հենց Լաս վեգասի վերևում սկսել է մի նախագիծ, որը կրում է (Սիրո ամպ) անվանումը: Դրա համար Ջոնսոնը գործարկել է թեթև, երկու շարժիչով Cessna 421 Golden Eagle ինքնաթիռը, որի վեցտեղանոց սրահը վերածվել է ննջասենյակի:
Վճարելով 800 դոլար՝ զույգը հաշված րոպեների ընթացքում կարող է հայտնվել 1609 մետր բարձրության վրա, որտեղ կարող է հանգիստ նստատեղերից տեղափոխվել անկողին: Սրահում կարելի է կարգավորել համապատասխան լուսավորություն և ընտրել երաժշտություն: Եթե հաճախորդները մոռացել են վերցնել պահպանակներ, ապա դրա համար նորից ներքև իջնել պետք չէ. այն ներառված է ծառայության մեջ:
Սակայն սիրային ժամադրության մասնակիցները ունեն ընդամենը 40 րոպե, այնպես որ երկար միմյանց վայելել նրանք չեն կարող. զգուշացնում է Էնդի Ջոնսոնը: Նույնիսկ եթե զույգը վճարի մի քանի սեանսի համար միանգամից, միևնույն է ինքնաթիռը պետք է վայրէջք կատարի վերալիցքավորման համար:
Նախագծի հեղինակը նաև վստահեցրել է, որ ուղևորները կարող են չամաչել օդաչուներից, որովհետև նրանք նստած են աղմուկը նվազեցնող ականջակալներով, բացի այդ, սրահը օդաչուների խցիկից առանձնացված է անձայնանցիկ վարագույրով: Թեև որոշ հաճախորդներ արդեն հետաքրքրվել են, թե արդյոք հնարավոր է ինքնաթիռում տեղադրել երկհարկանի մահճակալ: Չնայած ակնհայտ ֆինանսական առավելությանը՝ Ջոնսոնը դեմ է նման ծառայությանը. «սա այնուամենայնիվ սուզանավ չէ», – ասում է նա: