Թայլանդի Պատտայա առողջարանային քաղաքում բացվել է Art in Paradise ինտերակտիվ արվեստի թանգարանը: Թանգարանի մշտական ցուցադրության մեջ մտել են տասնյակ եռաչափ նկարներ, որոնք այցելուներին կհրավիրեն ընկղմվել արվեստի մեջ: Հարթ նկարները անկյան տակ ձեռք են բերում խորություն. նկարների կերպարները դուրս են գալիս շրջանակներից, իսկ ջուրը` դուրս հոսում անմիջապես թանգարանի սրահ:
Այցելուներին շատ է դուր գալիս լուսանկարվել նկարների մոտ, չէ որ այդ կերպ մարդիկ դառնում են նկարի մի մասնիկը. կարելի է ուղարկել ռնգեղջյուրին շրջանակից ներս, արջին խմեցնել կոկոսի կաթ կամ անցնել նեղ կամուրջով անդունդի վրայով: Թանգարանը տեղակայված է No. 78/34 Moo 9, Pattaya 2nd Road, Nong Prue, Banglamung, Chonburi 20150 հասցեում (հեռ. 038-424-500) և բաց է ժամը 9:00-21:00-ը` ամեն օր: Օտարերկրացիների համար մուտքի տոմսն արժե 500 բատ (շուրջ $16):