Բեռլինի եռաչափ քարտեզը՝ iPhone-ի համար

Բեռլինը կդառնա էլ ավելի հասանելի զբոսաշրջիկների համար. ստեղծվել է “smartMap Berlin” անունը կրող հատուկ ծրագիր  iPhone բջջային հեռախոսների և  iPad պլանշետների համար: 3D Content Logistics-ի ստեղծած ծրագիրը իրենցի ներկայացնում է Գերմանիայի մայրաքաղաքի քարտեզը եռաչափ նախագծով, բայց, ի տարբերաւոթյուն Apple-ի նախագծած այլ եռաչափ քարտեզների, այն հարմարեցված է iPhone-ի և  iPad-ի բոլոր մոդելների համար, ոչ թե միայն iPhone5-ի:

Քարտեզի ընդգրկած տարածքը  800  քառակուսի կիլոմետրից ավելի է: Հասցեով որոնման օգնությամբ օգտատերը կարող է Բեռլինում գտնել ցանկացած շինություն և դիտել այն թռչունի թռիչքի բարձրությունից: Այս պահին “smartMap Berlin”  ծրագիրը հասանելի է  iOS հարթակով բոլոր սմարթֆոնների սեփականատերերին, բայց շուտով կթողարկվի նաև տարբերակ Android և  Windows հարթակների համար: Ծրագիրը կարելի է անվճար ներբեռնել App Stor ծրագրերի խանութից:

You might also like