3D ճանապարհորդություն Գիզայի բուրգերով

Պատմության հնագույն արժեքներով հետաքրքրված մարդիկ այսուհետ ի վիճակի կլինեն վիրտուալ զբոսանքի գնալ Եգիպտոսի աշխարահառչակ Գիզայի բուրգերում ` շնորհիվ նորագույն 3D ինտերնետային ծրագրի, հաղորդում է Associated Press-ը:

Վիրտուալ ճանապարհորդության ծրագիրն իրականացվել է ֆրանսիական Dassault Systems դիզայներական ընկերության և Մասաչուսեթս նահանգում գտնվող Museum of Fine Arts թանգարանի համագործակցության արդյունքում:

«Սովորական տնային համակարգչի միջոցով մարդկանց հնարավորություն է ընձեռվում բացահայտել Հին աշխարհի հրաշալիքներից մեկը: Վիրտուալ այցելուները կկարողանան շրջել հնագույն դամբարաններով և ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել դրանք»,- ասել է  Dassault Systems-ի ներկայացուցիչներից մեկը:

Նախաձեռնության կազմակերպիչների համոզմամբ`սա հրաշալի միջոց է պատմության հնագույն արժեքները պահպանելու և բազմաթիվ մարդկանց դրանց հաղորդակից դարձնելու համար:

3D ծրագիրը կօգտագործվի նաև դպրոցներում: / Թերթ.am

You might also like